Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Սոցկայքերը նախանձ ու ատելություն են առաջացնում. հետազոտություն

Սոցկայքերը նախանձ ու ատելություն են առաջացնում. հետազոտություն

Հումբոլդտի անվան Բեռլինի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքներն են հրապարակել, հայտնում է РИА Новости-ն:

 Ըստ նոր տվյալների՝ Facebook-ի նման սոցիալական կայքերում ընկերների լուսանկարները օգտատերերի մեջ նախանձի մշտական զգացում են առաջացնում և ատելություն սեփական կյանքի հանդեպ:

 

Գիտնականներն իրենց ուսումնասիրության համար հետևել են 357 մարդու, հիմնականում՝ համալսարանի ուսանողների: Հետաքրքրական է, որ ընդհանրական հարցին, թե ինչը կարող է նախանձ առաջացնել, ամեն երրորդը պատասխանել է՝ Facebook-ը:

 

Պարզվել է, որ ամենից շատ նախանձ են առաջացնում ճամփորդությունների լուսանկարները: Նախանձի պատճառ կարող է դառնալ նաև like-երի թիվը լուսանկարի տակ: Իսկ անընդհատ համեմատությունը ուրիշների հետ հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են արժեզրկել սեփական կյանքը:

 

Սկզբնաղբյուր. http://www.tert.am/
Լուսանկարը. http://www.michellehenry.fr/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ