Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Էներգետիկ ըմպելիքները վնասակար են մարդու առողջության համար

Էներգետիկ ըմպելիքները վնասակար են մարդու առողջության համար

Ամերիկյան հիվանդանոցները հայտնում են, որ մեծացել է այն հիվանդների թիվը, որոնց մոտ նկատվում է էներգետիկ ըմպելիքներով թունավորվելու նախանշաններ: Բժիշկները հաստատում են, որ ըմպելիքներն այդքան էլ անվտանգ չեն, ինչպես ներկայացնում են արտադրողները: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Վերջին 4 տարում շատացել են հիվանդանոց դիմելու դեպքերը՝ պարբերաբար գազավորված ընպելիքներ օգտագործելու պատճառով:

 

Ըստ ԱՄՆ-ը թմրա-հոգեբանական ծառայությունների տվյալների՝ 2007-2011 թվականներին գրանցվել է հիվանդանոց դիմելու 10-20 հազար դեպք: Հիվանդների կեսից ավելին դեռահասներ կամ երիտասարդներ են, որոնց մեծ մասը պարբերաբար  էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում:

 

Էներգետիկ ըմպելիք արտադրողներ ընկերությունները նշում են, որ իրենց  ապրանքներն ամբողջովին անվնաս են, սակայն բժիշկները հակառակն են փաստում՝ նշելով բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջանում են այս ըմպելիքները օգտագործելու դեպքում: Դրանց թվում են անքնությունը, նյարդային կծկումները, գլխացավերը, արիթմիան և մի շարք այլ հիվանդություններ:

 

Երկու սենատոր դիմել են դեղորայքի և սննդամթերքի հարցերով վարչություն՝ պահանջելով, որպեսզի նրանք ստուգեն ըմպելիքների անվտանգությունը և վերլուծեն դրանց յուրաքանչյուր բաղադրիչը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ