Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Փորձագետները կազմել են մթերքների ցուցակը, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

Փորձագետները կազմել են մթերքների ցուցակը, որոնք չի կարելի ուտել նախաճաշին

Այն սննդամթերքը, որ մարդը ուտում է առավոտյան, կարևոր դեր է խաղում նրա առողջական վիճակի համար: Դիետոլոգների կարծիքով՝ գոյություն ունի մթերքների ցուցակ, որոնք արգելված է առավոտյան ուտել սոված վիճակում: 

 

Մասնավորապես, բուժաշխատողները արգելում են բանանը և յոգուրտը,- հաղորդում է Meddaily-ին: Բանանի դեպքում հետևյալ խնդիրն է առկա՝ նրանում չափից ավելի մագնեզիում կա: Հետևաբար, առավոտյան բանան ուտելու սովորությունը կարող է հրահրել կալցիում - մագնեզիում հավասարակշռության խախտմանը, ինչը կարող է առաջացնել սրտանոթային հիվանդություններ: 

 

Յոգուրտը, հայտնվելով դատարկ ստամոքսում, մասնակիորեն կորցնում է օգտակար հատկությունները: Ավելի լավ է այն ուտել առավոտյան սնվելուց երկու ժամ անց, կամ էլ նախքան քնելը: 

 

Դատարկ ստամոքսին նարինջ ուտելը ևս ամենափայլուն գաղափարներից չէ: Մեծ է ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը: 

 

Խուրման և պոմիդորները ևս հայտնվել են «սև ցուցակում»: Այնտեղ են հայտնվել նաև սխտորը, պահածոյացված և ծխեցրած սննդատեսակները: 

 

Հում բանջարեղենների օգտագործումը առավոտյան սպառնում է լեղածորանի բորբոքմամբ: Մասնավորապես պետք է դրանցից զգուշանան վատ մարսողությամբ մարդիկ: 

 

Նաև հարկավոր է խուսափել սառը ըմպելիքներից, որոնք կարող են խախտել մինստրուալ ցիկլը:

 

Հարկավոր է հիշել, որ սոված մարդու ստամոքսում հայտնված շաքարը կարող է անսպասելի լինել մարմնի համար: Ուղղակի օրգանիզմը չի հասցնի ինսուլինի բավարար քանակ արտադրել: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ