Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Յուրաքանչյուր համբուրգեր մարդկային կյանքը կես ժամով կրճատում է

Յուրաքանչյուր համբուրգեր մարդկային կյանքը կես ժամով կրճատում է

Բրիտանացի գիտնականները նախազգուշացնում են, որ ավելորդություններն ամեն օր մարդկային կյանքն առնվազն կես ժամով կրճատում են: Սակայն կա նաև լավ լուր, որի համաձայն, եթե դուք օրվա մեջ չեք օգտագործել ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք, կերել եք միրգ և բանջարեղեն, զբաղվել եք ֆիզկուլտուրայով, ապա կյանքի տևողությունը օրական կարող է 2 ժամով երկարել:

 

Քեմբրիջի համալսարանի գիտնական Դևիդ Շպիգելհալտերը հորինել է «միկրոկյանք» չափման միավորը, որը 30 րոպեն է կամ «35 տարեկանից հետո կյանքի միլիոներորդ մասը»:

 

Մարդը մեկական «միկրոկյանք» է կորցնում, եթե 2 գլանակ է ծխում, նորմայից 5 կգ ավել է կշռում, 2-3 բաժակ ալկոհոլ է օգտագործում, 2 ժամ հեռուստացույց է դիտում կամ մեկ համբուրգեր է ուտում: Կինը տղամարդու հետ համեմատած՝ օրական 4 «միկրոկյանք» է ձեռք բերում, իսկ Շվեդիայի բնակիչը Ռուսաստանի բնակչի համեմատությամբ՝ 21 «միկրոկյանք»:

 

Գիտնականների կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր երջանիկ ամուսնական զույգ են և ունեն շատ ընկերներ ու շուն, երկարակեցության բոլոր հնարավորություններն ունեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ