Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Փափուկ կահույքը թունավորում է կյանքը և քաղցկեղ առաջացնում

Փափուկ կահույքը թունավորում է կյանքը և քաղցկեղ առաջացնում

Տան սպասքը կարող է պարունակել վտանգավոր բռնկվող միացություններ: Նրանցից որոշները քաղցկեղ են առաջացնում առնետների մոտ՝ հաղորդում է The Star-ը՝ հղում կատարելով Environmental Science և Technology-ին:

 

Ըստ մասնագետների՝ բազմոցների կեսից ավելին պարունակում են TDCPP: Տվյալ քիմիկատը արգելել են կիրառել մանկական հագուստում ավելի քան 30 տարի առաջ: TDCPP-ն փոխարինող է դարձել պոլիբրոմդիֆենիլային եթերների համար, որոնք արգելված են ԱՄՆ-ում ու Կանադայում: Իհարկե, դրանք կարող են լինել այլ օտարերկրյա արտադրանքում: 

 

Որպես կանոն, փափուկ կահույքը լցնող փրփուրը 4-6%-ով բաղկացած է հրակայուն միացություններից: Դրան գումարած կահույքում անակնկալ կերպով հայտնաբերել են այլ հրակայուն միացություններ, որոնք ավելի վաղ չէին երևում անալիզի ժամանակ: Օրինակ՝ Firemaster 550-ը առաջացնում է ոսկրային համակարգի քայքայում և ախտահարում է իգական սեռի կրծողների սեռական օրգանները: 

 

Սայլնթ Սփրինգի համալսարանն անցած շաբաթ հրապարակել է հետազոտության տվյալները: Համաձայն հավաքված տվյալների՝ վտանգավոր միացությունները պարունակվում են փոշու և բնակելի տների օդում: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ