Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գիտնականները պարզել են խոզապուխտով և պանրով սենդվիչի «թաքնված» վտանգը

Գիտնականները պարզել են խոզապուխտով և պանրով սենդվիչի «թաքնված» վտանգը

Առավոտյան նախաճաշի ժամանակ կերած խոզապուխտով ու պանրով ընդամենը մեկ սենդվիչը զգալի դժվարեցնում է արյունատար անոթների աշխատանքը և կարող է հանգեցնել աթերոսկլերոզի առաջացման։ Նման եզրահանգման է եկել կանադական Կալգարի համալսարանի գիտնականների խումբը, հայտնում է РИА-Новости-ն։

 

Մասնագետները՝ գիտնական Վինսենթ Լիի ղեկավարությամբ, հետազոտել են ճարպերով հարուստ սենդվիչների ազդեցությունը չխծող և առողջ կամավոր ուսանողների առողջության վրա։

 

Սենդվիչների բաղադրության մեջ մտնող ճարպերը տասնամյակներ շարունակ կուտակվում են արյունատար անոթներում՝ խոչընդոտելով արյան շրջանառությանը, ինչն էլ զգալի վատացնում է մարդու ինքնազգացողությունը։

 

Հետազոտության շրջանակներում գիտնականները փորձել են պարզել բարձր կալորիականությամբ սենդվիչի ազդեցությունն ինչպես փոքր մազանոթների, այնպես էլ ընդհանուր արյունատար համակարգի վրա։

 

Այդ նպատակով ուսանողների առողջական վիճակն ուսումնասիրվել է օրական 2 անգամ՝ նախաճաշելուց  և 50գ ճարպ պարունակող 2 սենդվիչ ուտելուց հետո։ Պարզվել է՝ սենդվիչներ ուտելուց հետո արյունատար համակարգով անցնող արյան չափը կրճատվել է 15-20 %-ով։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սխալ սննդակարգն էական դերակատարություն ունի սրտանոթային հիվանդությունների առաջացման հարցում։

 

Սակայն դա չի նշանակում, որ սենդվիչներ ուտելուց պետք է ընդհանրապես հրաժարվել, պարզապես հարկավոր է դրանք հնարավորինս քիչ քանակությամբ օգտագործել, որպեսզի արյունատար անոթների պատերի վրա ճարպեր չկուտակվեն։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ