Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գիտնականները կազմել են մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը

Գիտնականները կազմել են մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը

Հայտնի է, որ սննդի օգտագործման գործընթացն ակտիվացնում է երջանկության հորմոնների, ավելի ստույգ` էնդորֆինների արտադրությունը: Սակայն գիտնականները պարզել են, որ բոլոր մթերքները չէ, որ կարող են մարդուն լիարժեք երջանկության զգացողություն տալ,- փոխանցում է Globalscience-ը:

 

Մթերքների որոշ տեսակներ չեզոք են մարդու համար այն դեպքում, երբ մյուսները եջանկության զգացողություն են պարգևում միայն կարճ ժամանակով, իսկ հետո լինում է տրամադրության ավելի անկում, քան նախքան ուտելն էր:

 

Ամերիկացի գիտնականները կազմել են մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը։ Դրանք են.

 

Չիպս: Սա շատ վտանգավոր մթերք է, որն ամբողջությամբ բաղկացած է մարդու օրգանիզմի համար վնասակար թթվային միացություններից, քաղցկեղածին ակրիլամիդից: Դրանք բացասաբար են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և կախվածություն են առաջացնում, ստամոքսաաղիքային շատ հիվանդությունների աղբյուր են:

 

Խոզապուխտ: Այն մեծ քանակությամբ լցանյութ, շաքար, ներկանյութ, կոնսերվանտներ, նիտրանտներ և աղ է պարունակում, որոնք վատ տրամադրություն ստեղծելու հատկություն ունեն: 

 

Քաղցր ոչ ալկոհոլային խմիչքներ: Այսպիսի խմիչքների օգտագործումից հետո կտրուկ բարձրանում և իջնում է շաքարի պարունակությունը, ինչը հանգեցնում է տրամադրության կտրուկ անկման: Այս խմիչքները նույնիսկ ընկճախտ առաջացնող միջոցների շարքում են: Դրանք նաև նեյրոդեգեներատիվ հիվանդություններ են առաջացնում:

 

Մարգարին: Գիտնականները վերջերս պարզել են, որ այն ևս բացասաբար է ազդում տրամադրության վրա:

 

Դդմի վերամշակված սերմեր: Դրանք մշակվում են կալիումի բրոմատի միջոցով, ինչը հանգեցնում է վահանաձև գեղձի աշխատանքի արգելափակման:

 

Արախիս: Աղի արախիսը մշակված է նատրիումի գլուտամատով և մեծ քանակութայմբ կասկածելի ծագման հավելանյութերով: Այս մթերքը ևս տրամադրության վրա բացասաբար ազդելու հատկություն ունի:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

QRISTINE

31.10.2012

ISK VOR MTHERQNERN EN NPASTUM TRAMADRUTHYAN BARDZRACMAN@..? NAXAPES SHNORHAKALUTHYUN..

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ