Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Յոթ առողջարար սովորություններ, որոնք իրականում վնասակար են

Յոթ առողջարար սովորություններ, որոնք իրականում վնասակար են

Առողջության և հիգիենայի ոլորտի բրիտանացի փորձագետները  պարզել  են ժամանակակից մարդու «յոթ մահացու մեղքերը», որոնք  գործում է անգիտակցաբար: Ստորև կներկայացնենք յոթ առողջարար սովորություններ, որոնք, փորձագետների կարծիքով, իրականում վնասակար են:

 

Տաք ջրի և օճառի կանոնավոր օգտագործումը մաշկը զրկում է բնական յուղերից և չորացնում է այն:

 

Առողջարար սովորությունների շարքին սովորաբար դասվում է նաև լիարժեք քունը, բայց իրականում օրական ութ ժամ քնելը կարող է առաջացնել հոգնածության զգացում: Քնել պետք է օրական յոթ ժամից ոչ ավելի, ընդ որում` գիշերը վեց ժամից ոչ ավելի:

 

Ջուրն անմիջապես մաքրում է ֆտորի պաշտպանիչ շերտը, այդ պատճառով ատամները մաքրելուց հետո կես ժամվա ընթացքում չպետք է հեղուկ օգտագործել: Սխալ է նաև ատամները մաքրել անմիջապես ուտելուց հետո:

 

Պարզվել է նաև, որ վնասակար է զուգարանակոնքի վրա երկար ժամանակ նստելը:

 

Ամերիկացի գիտնականների` Psychosomatic Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն` տանը մաքրություն անելը հանգեցնում է ճնշման բարձրացման, իսկ այդ նպատակով օգտագործվող կենցաղային քիմիայի ժամանակակից միջոցների կիրառումից կարող է ասթմա առաջանալ:

 

Փորձագետները կոչ են անում ճիշտ շնչել: Անհրաժեշտ է շնչել ոչ թե կրծքավանդակով, այլ որովայնով, քանի որ կրծքային շնչառությունը սահմանափակում է թթվածնի հոսքը թոքերի ներքին հատված:

 

Վնասակար է նաև կուշտ ուտելուց հետո անմիջապես պառկելը: Այս դեպքում չեն սպառվում հավելյալ կալորիաները, դրանք կուտակվում են ենթամաշկային ճարպերի տեսքով:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ