Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Աղի սնունդը մեծացնում է քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ

Աղի սնունդը մեծացնում է քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ

Կերակրի աղը, իրապես, սպիտակ մահ է, դրանում ավելորդ անգամ համոզվել են ճապոնացի գիտնականները: Հետազոտությունների և բազմաթիվ վերլուծությունների արդյունքում նրանք եկել են եզրակացության, որ աղի մթերքի կանոնավոր օգտագործումը կրկնապատկում է որովայնի քաղցկեղով հիվանդության վտանգը: Ընդ որում նման միտումn ավելի ակնհայտ է տղամարդկանց շրջանում:

 

Առողջապահության և աշխատանքի նախարարությունը, որը հոգ է տանում նաև բարեկեցության հարցերի մասին, երկարատև աշխատանք է անցկացրել, որի արդյունքում ուռուցքաբան-մասնագետները 11 տարվա ընթացքում հետևել են մոտավորապես 40 հազար միջին տարիքի ճապոնացիների կենսաձևին: Բշիժկները հատկապես մեծ ուշադրություն են դարձրել այդ մարդկանց ամենօրյա սննդակարգին, խմիչքներին կապվածությանը, որոնք անմիջականորեն ազդում են առողջության վրա, ինչպես նաև` ծխելուն:

 

Ստացված տվյալների համաձայն՝ աղի մթերքի սիրահար տղամարդկանց շրջանում որովայնի քաղցկեղով հիվանդանալու վտանգվածությունը կազմել է 500 մարդուց մեկը: Սա կրկնակի բարձրացնում է ցուցիչները, որոնք գրանցվել են նրանց շրջանում, ովքեր փորձում են զերծ մնալ աղի օգտագործումից:

 

Տղամարդկանց ընդհանուր քանակից , որոնք մասնակցել են հետազոտական ծրագրին (այդպիսիները եղել են 18.500-ից քիչ ավելի), քաղցկեղով հիվանդների թիվը 358 է կազմել: Շուրջ 20 հազար կանանց շրջանում այդ ցուցիչը հավասար է եղել 128-ի: Ընդ որում քաղցկեղով հիվանդանալու վտանգը «աղիի սիրահար կանանց» մոտ ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում՝ 1000։2000 հարաբերակցությամբ:

 

Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ