Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար

Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար

 

Ատամների սպիտակեցումը` ուլտրամանուշակագույն լուսային լամպերով, վտանգավոր է աչքերի և մաշկի համար. նախազգուշացնում են Արքայական քիմիական միության բրիտանացի գիտնականները:

 

Առանց ուլտրամանուշակագույն ճառագայթների՝ լուսային բուժումը բացարձակ օգուտ չի տալիս, այլ, ընդհակառակը, հանգեցնում է տեսողության և մաշկի սաստիկ վնասմանը՝ 4 անգամ ավելի, քան սովորական արևային ճառագայթների ազդեցության ներքո: Նման միջամտությունները հավասարանշանակ են, եթե հիվանդն արևայրուկ է ստացել բաց տարածության մեջ՝ առանց արևից որևէ պաշտպանվածության, ձգտելով ստանալ փայլուն սպիտակաձյուն ժպիտ, բժիշկների հաստատմամբ կարող է վերածվել չորսանգամյա ճառագայթահարման չափաբաժնի:

 

Ինչպես ասել է հետազոտության հեղինակ Էլլեն Բրազզելը (Nordic Institute od Dental Materials)՝մարդիկ, ովքեր ունեն նուրբ և լուսազգայուն մաշկ, ավելի մեծ վտանգի են ենթարկվում: Բացի այդ, ատամնաբույժերը նկատել են, որ սպիտակեցումից հետո վնասվել է ատամնահյուսվածքը. էմալի մակերևույթին ավելի շատ ակոսիկներ են հայտնվել, որի պատճառով էլ ատամները դարձել են առավել խոցելի՝սնունդը ծամելու ծանրաբեռնվածության տեսանկյունից:

 

Ատամների սպիտակեցումը ատամնաբուժական կլինիկաներում ամենահայտնի կոսմետիկական ծառայություններից է: Ընդ որում կիրառվում են սպիտակեցնող ազդակներ, որպես կանոն` ջրածնի պերօքսիդ, էմալից վրայից թեյի, սուրճի, կարմիր գինու և ծխախոտի հետքերը հեռացնելու: Ուլտրամանուշակագույնը լրացուցիչ ակտիվացնում է թթվեցման գործընթացը և, այդպիսով, բարձրացնում սպիտակեցման արդյունավետությունը, այդուհանդերձ, բժիշկները ատամների առողջացման որևէ օգուտ չեն գտել այդ միջամտության մեջ: 

 

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://zhenskoezdorovje.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ