Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Աշխարհում նոր սկանդալ է սկսում կապված գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի հետ

Աշխարհում նոր սկանդալ է սկսում կապված գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի հետ

Աշխարհում սննդային անվտանգության ոլորտի նոր մեծ սկանդալ է սպասվում: Ինչպես հաղորդում են մի շարք եվրոպական ԶԼՄ-ներ, և մասնավորապես Reuters-ը, հայտնի են դարձել գաղտնի հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են Ֆրանսիայի Կաննի համալսարանում` առնետների վրա, որոնց կերակրել են գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենով:

Առնետները սնվել են ամերիկյան Monsanto ընկերության արտադրած գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենով և արդյունքում կենդանիների մոտ ի հայտ են եկել սեղանի թենիսի գնդակի չափի ուռուցքներ:

Այս հետազոտությունը իրականացվել է 2 տարի, ի տարբերություն նախկին հետազոտությունների, որոնց ժամանակ կենդանիները հետազոտվում էին առավելագույնը 90 օր:

Ամբողջ երկու տարի դիտարկվել են 200 առնետներ, որոնք բաժանվել են 3 խմբի: Առաջինը սնվել է միայն գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենով: Երկրորդը` ձևափոխված եգիպտացորեն, որը նաև մշակվել է աշխարհում ամենատարածված Roundup պեստիցիդով: Իսկ երրորդը` սովորական եգիպտացորեն, որը մշակված է հերբիցիդներով:

Հետազոտությունը ցույց է տվել կենդանիների անհամեմատ ավելի բարձր մահացություն գենետիկորեն ձևափոխված սնունդ ընդունելուց և պեստիցիդից, քան չմշակված և սովորական եգիպտացորեն ուտելու դեպքում:

«Հանցագործությունը նրանում է, որ Եվրոպական երկրների իշխանությունները երբեք նման տևողությամբ ուսումնասիրություններ չեն իրականացրել, այն դեպքում, երբ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը արդեն 15 տարի հաջողությամբ վաճառվում է ամբողջ աշխարհում», - հայտարարել է Ֆրանսիայի Կաննի համալսարանի պրոֆեսոր Ժիլ-Էրիկ Սերալինը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ