ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Համակարգիչը գիրության պատճառներից մեկն է. Նոր տեխնոլոգիաներն` ընդդեմ առողջության
Համակարգիչը եւ բջջային հեռախոսը այնքան են դարձել անփոխարինելի մեր կյանքում, որ արդեն սկսել ենք զարմանալ, թե ինչպես էինք մինչ այդ ապրում առանց դրանց: Եւ եթե նոր տեխնոլոգիաների կողմնակիցները մատնանշում են դրանց դրական կողմերը, մասնավորապես` ընդհանուր զարգացման, լեզուներ սովորելու առումով, ապա բժիշկներն էլ խոսում են դրանց վնասակարության, առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունների եւ դրա հետեւանքով առաջացող հիվանդությունների մասին:
Համակարգչի եւ բջջային հեռախոսների օգտագործման հետեւանքով առաջացող բացասական ազդեցությունների առումով առավել թիրախային են երեխաները` որպես ձեւավորվող օրգանիզմ, եւ տարեցտարի ավելանում է համակարգչից եւ բջջային հեռախոսից կախվածություն ունեցող երեխաների թիվը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկաբույժ, բժիշկ Սերգեյ Սարգսյանը: Նրա պրակտիկայում տարեցտարի ավելանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետեւանքով առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Սերգեյ Սարգսյանի խոսքով` Հայաստանում համակարգիչ եւ բջջային հեռախոս ամենաշատը օգտագործում են դեռահասները, հատկապես` տղաները, ովքեր տարված են խաղերով, սոցիալական ցանցերով, չատերով եւ այլն:
Բժիշկը զգուշացնում է, որ նոր տեխնոլոգիաների առողջության վրա բացասական ազդեցությունները անթիվ-անհամար են` սկսած տեսողության խանգարումից, ողնաշարի նխնդիրներից մինչեւ գլխուղեղի աշխատանք, գիրացում եւ այլն: «Համակարգիչը գիրության պատճառներից մեկն է»,- ասաց բժիշկը:
Նոր տեխնոլոգիաների` առողջության վրա ունեցած վատ ազդեցությունը կախված է ինչպես տեխնոլոգիաների հետ շփման ժամանակահատվածից, հեռավորությունից, այնպես էլ դրանց կիրառման տարիքից: Բժիշկը խորհուրդ է տալիս գոնե մինչեւ դպրոցական տարիքը երեխաներին արգելել կիրառել համակարգիչ եւ բջջային հեռախոս, իսկ եթե սուղ անհրաժեշտություն չկա, ապա ինչքան ուշ երեխան օգտագործի դրանք, այնքան լավ:
Սերգեյ Սարգսյանի խոսքով` երեխաները պետք է համակարգչի առջեւ անց կացնեն 15-20 րոպե, իսկ մեծերը` առավելագույնը` 4 ժամ, այլապես առողջության հետ կապված խնդիրներ կունենան: Իսկ բջջային հեռախոսով որքան հնարավոր է, պետք է քիչ խոսել, «եթե զանգեր ունեք կատարելու, օգտվեք տնային հեռախոսներից»:
Համակարգչից եւ բջջային հեռախոսից օգտվելիս պետք է հստակ պահպանել կանոնները, մասավորապես` խստիվ արգելվում է դրանք մոտ դնել քնած մարդուն, առավել եւս` երեխային, պետք է հետեւել, որ երեխան համակարգչի առաջ ճիշտ նստի, պարանցը ուղիղ լինի, չկռանա, չծռվի, ծնողները պետք է ուշադիր լինեն նաեւ, որ երեխան չքնի բջջային հեռախոսով կամ համակարգչով խաղեր խաղալիս եւ այլն:
«Համակարգչի եւ բջջային հեռախոսի վատ ազդեցությունը երեւան է գալիս ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, դրա համար անհրաժեշտ է շաբաթների, ամիսների շատ պգատոգործում: Համակարգչի, բջջային հեռախոսի օգտագործումը չարաշահելուց կարող են լինել գլխացավերը, ֆիզիկական ակտիվության անկումը, վեգետատիվ որոշակի խանգարումներ, ճնշում, տեսողության վատթարացում, ողնաշարի խնդիրներ եւ այլն»,- ասաց մանկաբույժը:
Համակարգչի եւ բջջային հեռախոսի օգտագործման դրական կողմերը պայմանավորված են դրանց օգտագործման ձեւերից, մասնավորապես, թե դրանք որքանով կնպաստեն երեխայի զարգացմանը, գիտելիքների ավելացմանը: Օրինակ`
համակարգչային եւ հեռախոսային խաղերը չեն նպաստում ոչ մի բանի, փոխարենը` ազդում են տեսողության, ուղեղի զարգացման վրա. «Այդ խաղերով տարված երեխաների մեջ բթացման էլեմենտներ կան, դրանք համակարգչային եւ բջջային հեռախոսների խաղերը մարդու օրգանիզիմի համար ծամոնի պես են, ոչ մի օգուտ չեն տալիս»,- նշեց նա:
Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մասնավորապես` մանկական օոռնոգրաֆիայի, թրաֆիքինգի տարածումը եւ ելնելով անվտանգության տեսանկյունից` բժիշկը ծնողներին կոչ է անում հետեել, թե երեխաները ինչ նպատակով են օգտագործում համակարգիչը, բջջային հեռախոսը եւ ինչ են անում դրանցով:
«Այս խնդիրը ամբողջ աշխարհում է, մի կողմից դրանց օգտագործումը անխուսափելի է կրթության, տեղեկացված լինելու տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ դրանց օգտագործումը կարելի է սահմանների մեջ դնել»,- ասաց բժիշկը: Ամփոփելով` բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս հնարավորինս սահմանափակել երեխաների` համակարգչի, բջջային հեռախոսի կիրառությունը, հաշվի առնել առողջության ռիսկերը եւ այլն:
13.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ