Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ձվի դեղնուցը նույնքան վնասակար է սրտի համար, որքան որ ծխելը. հետազոտություն

Ձվի դեղնուցը նույնքան վնասակար է սրտի համար, որքան որ ծխելը. հետազոտություն

Թեև վաղուց հայտնի փաստ է , որ ձուն հարուստ է պրոտեիններով, վիտամիններով և ճարպաթթուներով, այնուամենայնիվ վերջերս անցկացված հետազոտություններից պարզվել է, որ դեղնուցում առկա խոլեստերինի հասցրած վնասը, համարժեք է ծխախոտ ծխելուց առաջացած վնասին, գրում է Foxnews-ը:

Հայտնի է դարձել, որ դեղնուցի կանոնավոր օգտագործումը, ինչպես որ ծխելը, արագացնում է զարկերակների խցանումը, ինչն էլ էապես մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը:

Նախքան այս եզրահանգմանը գալը մասնագետներն ուսումնասիրել են 1 262 լոնդոնցիների ճաշացանկը, և պարզել` ովքեր շաբաթական 3 կամ ավելի ձվի դեղնուց են ուտում ավելի շատ խցանումներ ունեն զարկերակներում` ի տարբերություն շաբաթական 1-2 դեղնուց օգտագործողների:

1 ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ դրա դեղնուցը` 230 միլիգրամ խոլեստերին: Իսկ ըստ դիետոլոգների` մարդը պետք է օրեկան 300 մգ խոլեստերինից ավելի չընդունի: Ուստի և նրանք կոչ են անում շաբաթական 3 դեղնուցից ավելի չօգտագործել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ