Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Խմելու ջրի մաքրումը առողջությանը վնաս է և անարդյունավետ

Խմելու ջրի մաքրումը առողջությանը վնաս է և անարդյունավետ

Գիտնականների կարծիքով, պետք է հրաժարվել ջրի համատարած մաքրման մտքից, քանի որ մաքրումից ոչնչանում են շատ մանրէներ, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա, գրում է New Scientist-ը:

ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնական Լատգարդ Ռասկինը պնդում է, որ քլորի և այլ քիմիական նյութերի միջոցով ջրի ամբողջական մաքրման լայն կիրառումը գրեթե անարդյունք է:
Ժամանակակից տեխնոլոգիաներով անհնար է ամբողջովին վերացնել ջրում առկա միկրոօրգանիզմները: Սակայն ոչնչացվում են դրական ազդեցություն ունեցող մանրէները:

Օրինակ՝ նիտրատները, որոնք աղտոտում են խմելու ջուրը, հնարավոր է վերափոխել անվնաս ազոտի մանրէների միջոցով: Այդ նպատակով, տվյալ տեսակի միկրոօրգանիզմների աճը խթանելով, ստացվում է, հակառակը, բարձրացվում է ջրի որակը և խմելու ջրի անվտանգությունը:

Գիտնականների ենթադրությունները ամրագրված են վիճակագրությամբ: Այսպես, 2010թ. ապրիլից-հոկտեմբեր գիտնականները հետազոտում էին խմելու ջրի բակտերիալ ԴՆԹ-ն: Հետազոտության նպատակը ջրում առկա կոնկրետ մանրէների բացահայտումն էր, ինչպես նաև մանրէների վրա ազդող գործոնները:

Ստացվել է, որ փոքր-ինչ փոփոխելով ջրի թթվայնությունը ֆիլտրացման ընթացքում կամ նույնիսկ փոխելով ֆիլտրացման մեթոդը, հնարավոր է այնպիսիս պայմաններ ստեղծել, որ օգտակար մանրէները ճնշեն վնասակարներին:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ