Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ամառային շոգի օգտակար և վնասակար ազդեցությունը. մասնագետներ

Ամառային շոգի օգտակար և վնասակար ազդեցությունը. մասնագետներ

Ամառային շոգը տարբեր սրտային քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար ոչ միայն վտանգավոր չէ, այլև հակառակը, քանի որ ՝ նվազում են արյան բարձր ճնշման, սրտային անբավարարության և մի շարք այլ ռիսկեր: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք ներկայացրեց սրտաբան Միքայել Ադամյանը:

Խոսքն, իհարկե, չափավոր ջերմաստիճանների մասին է, իսկ 40, 45, 50 և ավելի ջերմաստիճանի դեպքում պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալուց:

«30-35 աստիճանն, առհասարակ, իդեալական է սրտային հիվանդություններ ունեցողների համար և նրանք այդ եղանակը շատ լավ են տանում»,- ասաց Միքայել Ադամյանը:

Շոգ եղանակը ենթադրում է հեղուկների՝ սովորականից շատ ծավալի օգտագործում, սակայն հայտնի է, որ դա այնքան էլ անվտանգ չէ սրտային հիվանդների համար:

Բժիշկն, ի պատասխան հարցին՝ ասաց, իհարկե, որոշ սահմանափակումներ կան, սակայն նշեց, որ այս կարգի հիվանդների և այս եղանակի համար ջրի օրական նվազագույն չափաքանակը 1,5- լիտրն է:

«Ռաֆայել» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Ռուզան Խոնդկարյանն էլ նշեց, թե որպես կանոն, տարվա այս եղանակին ճառագայթային հիվանդությունների ակտիվացում չի արձանագրվում: Փոխարենը, նկատելիորեն շատանում են անոթային խնդիրներ ունեցող հիվանդների այցելությունները բժշկական կենտրոններ:

«Երակների լայնացումներ, այտուցներ, անգամ՝ արյան կանգ: Հիմնականում այս կոնտինգենտն է: Եվ, իհարկե, շատացել են այն հիվանդները, ովքեր շոգերի պատճառով մրսում-հիվանդանում են տարատեսակ օդափոխիչներից»,- նշեց բժշկուհին:

Ռուզան Խոնդկարյանը գոհունակությամբ արձանագրում է, որ, վերջապես, Հայաստանում կրծքագեղձի հիվանդություններ՝ մաստոպատիաներ, կիստաներ և այլն, ունեցող կանանց մոտ արմատավորվել է ծով գնալուց առաջ բժշկին այցելելու, նրանից խորհուրդներ և ցուցումներ ստանալու կուլտուրան:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ