Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են

Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են

Բարձր կրունկներով կոշիկներով հաճախակի քայլելը ոտքերի մկանների և ոսկրերի արատների պատճառ է, ինչն, իր հերթին դառնում է նաև հոդերի հիվանդության պատճառ:

 

Ավստրալացի գիտնականների ճշգրիտ բիոմետրիկ փորձարկումներն ապացուցել են, որ բարձր կրունկներով կոշիկները վնասակար են ոտքերի մկանների և ոսկրերի համար: Մշտապես կամ հաճախակի   բարձր կրունկներով քայլելը հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների:

 

Հավանաբար, չկա մի մարդ, ով կյանքում գոնե մեկ անգամ չի բողոքել թիկունքի ցավերից: Եթե այդ ցավերն աննշան են կամ երկար չեն տևում, դրանց հաճախ ուշադրություն էլ չենք դարձնում, հատկապես կանայք:

 

Փորձարկումներին գիտնականները հրավիրել են մասնակցել այն կանանց, ում մեծ մասը մշտապես բարձր կրունկներով կոշիկ է կրում, իսկ մնացածներն այդ կոշիկները կրում են դեպքից դեպք: Հատուկ սարքավորումների օգնությամբ չափել են նրանց սրնքամկանների լարվածությունը, ստուգել դրանց վիճակը: Այն կանանց մոտ, ովքեր մշտապես բարձր կրունկով կոշիկ են կրել, հայտնաբերվել են մկանների և ոսկրերի ձևախախտման նշաններ:

 

Գիտնականները կտրականապես չեն հանձնարարում հաճախակի կրել բարձր կրունկներով կոշիկներ: Դրանք հարկ է կրել գոնե շաբաթական մեկ անգամ, նաև առաջին իսկ հնարավորության դեպքում հանել այդ կոշիկները, օրինակ սրճարանում կամ համակարգչի առաջ նստելիս:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ