Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

7 բաժակից ավել թեյ խմող տղամարդկանց մոտ մեծ է շականակագեղձի քաղցկեղի վտանգը

7 բաժակից ավել թեյ խմող տղամարդկանց մոտ մեծ է շականակագեղձի քաղցկեղի վտանգը

Գլազգոյի համալսարանի գիտնականները հայտնագործել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր օրական խմում են 7 բաժակից ավել թեյ, շականակագեղձի քաղցկեղի վտանգը ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր օրական խմում են 3 բաժակից պակաս թեյ: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

Գիտնականները նաև նշել են, որ սովորաբար թեյի սիրահարները ունեն նորմալ քաշ, և վարում են համեմատաբար ավելի առողջ կենսակերպ: Նրանք խորհուրդ են տալիս կրճատել թեյի օգտագործումը` օրական մինչև մեկ բաժակ. 7-րդ բաժակից վտանգը աճում է:

Գիտնականներին մասնավորապես մտահոգում է սև թեյը:

Հետազոտությունը կատարվել է 21-75 տարեկան 6016 տղամարդկանց շրջանում: Պարզվել է, որ շականակագեղձի քաղցկեղի հետ են բախվել առնվազն յոթ բաժակ թեյ խմող տղամարդկանց 6,4%-ը, իսկ երեք բաժակից պակաս թեյ խմող տղամարկանց` միայն 4,6%-ը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ