Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Մսի ոչ մեծ քանակությամբ օգտագործումը նպաստում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացմանը

Մսի ոչ մեծ քանակությամբ օգտագործումը նպաստում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացմանը

Ամերիկացի գիտնականների 28 տարի շարունակվող հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոչ տավարի միսը, ոչ խոզի միսը և ոչ էլ ոչխարի միսը մարդուն օգուտ չեն բերում: Այս մասին տեղեկացնում է «Archives of Internal Medicine» բժշկական ամսագիրը:

Մսի նույնիսկ ոչ մեծ քանակությամբ օգտագործումը նպաստում է քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացմանը:

Հետզոտությանը մասնակցած 120 հազ մասնակիցներից, ովքեր կանոնավոր կերպով միս են օգտագործում, 24 հազարը վաղաժամ մահացել են սրտային հիվանդություններից, իսկ ավելի քան 9.364 հազարը` քաղցկեղից:

Նույնիսկ շաբաթական երեք կտոր միս օգտագործելը 13%-ով բարձրացնում է հիվանդությունների առաջացման վտանգը:

Իսկ սննդակարգից մսի բացառման դեպքում, վերոհիշյալ հիվանդությունների առաջացումը տղամարդկանց մոտ կանխվում է 9.3%, իսկ կանանց մոտ` 7.6%-ով:

Գիտնականները խորհուրդ են տալիս մսի օգտագործումը կրճատել շաբաթական մինչև 500գր. կամ փոխարինել այն ավելի առողջ սննդով, ինչպիսիք են ձկնեղենը, թռչնամիսը, ընդեղենը և սպիտակուցներով հարուստ բուսական սնունդը:

«Միսը ճիշտ է համարվում է դիետայի մի մաս, բայց կարելի է այն փոխարինել ձկնեղենով, հավի մսով, լոբիով կամ էլ ոսպով»,-նշել է British Heart Foundation դիետոլոգ Վիկոտրիա Թեյլորը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարինե

31.03.2012

ինչ զզվելի նկար է,եւ այս լեշը մարդիկ հաճույքով ուտում են? մտածելու խնդիր ունենք

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ