Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Էներգետիկ ըմպելիքները վնասակար են, բայց նախարարությունը չի զգուշացնում և չի արգելում

Էներգետիկ ըմպելիքները վնասակար են, բայց նախարարությունը չի զգուշացնում և չի արգելում

Էներգետիկ ըմպելիքները Հայաստանում ազատ վաճառվում են. դրանց հիմնական սպառողները մեր երկրում դեռահասները, երիտասարդներն ու մարզիկներն են։ Թեմային երեկ անդրադարձել է «Ազդարարը»։ Լրագրողի հետ զրույցում «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Մելիտա Հակոբյանը նշել է, որ առավել մտահոգիչ է հայաստանյան շուկայում ոգելից խմիչքների հետ խառնած էներգետիկ ըմպելիքների առկայությունը։

Ըստ նրա՝ մասնագետները փաստում են, որ եթե մեկ ժամվա ընթացքում 15 գրամ ալկոհոլ օգտագործելը նորմալ է և լյարդն ընդունակ է դրա ազդեցությունը չեզոքացնել, ապա էներգետիկ ըմպելիքի հետ խառնելու պարագայում դրա ազդեցությունը կրկնապատկվում է, ինչի հետևանքով ինքնազգացողության վատթարացումը գրեթե անխուսափելի է։

Նա նշել է, որ որոշ էներգետիկ ըմպելիքների վրա գրված է, որ մեկ բաժակից ավելի օգտագործել չի կարելի, սակայն «ցավալին այն է, որ մեր Հայաստանում օգտագործվող այս տոքսիններից ոչ մեկի վրա գրված չէ, որ մինչև 18 տարեկանն օգտագործել չի կարելի ու ոչ մեկի վրա չկա, թե ով է ներկրողը»։ Հակոբյանը կարծում է, որ նման վիճակը վերահսկողության պակասի հետևանք է։

Հիշեցնենք, որ համացանցում օրըստօրե ավելանում են էներգետիկ ըմպելիքների օգտագործման կամ չարաշահման հետևանքով մահվան դեպքերի մասին տեղեկությունները։ Ըստ բժիշկների՝ էներգետիկ ըմպելիքների երկու տեսակն էլ՝ թե՛ կոֆեին պարունակողը, թե՛ վիտամիններով և ածխաջրերով հարստացվածը, սրտի կաթվածի վտանգից բացի կարող են առաջ բերել աղիների նորմալ միկրոֆլորայի կենսագործունեության խաթարում և այլ տարատեսակ պաթոլոգիաներ։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ