Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Արևայրուքը խախտում է մաշկի ամբողջականությունը. մաշկաբան

Արևայրուքը խախտում է մաշկի ամբողջականությունը. մաշկաբան

Հանգիստը՝ թե բնության գրկում, թե լողափերում կարող է հանգեցնել մաշկի ամբողջականության խախտմանը, իսկ դրանով օրգանիզմը կորցնում է իր պաշտպանական միջոցը, ինչը հիմք է դառնում երկրորդային վարակների ներմուծման համար։ Այս մասին այսօր ասուլիսում նշեց մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը։

«Բնության գրկում՝ միջատների խայթոցների հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները, միկրոտրավմաները խախտում են մաշկի ամբողջականությունը՝ օրգանիզմի պաշտպանվածությունը, և հանգեցնում այլ վարակների ներթափանցմանը»,- ասաց նա։
Լողափերի հանգստից հետո արևայրուքն ու արևային այրվածքները, ըստ նրա, նորից խախտում են մաշկի ամբողջականությունը՝ ջրազրկման արդյունքում։ Այս դեպքում ևս հիմք դառնալով երկրորդային վարակների ներթափանցման համար։

Վարդանյանը հավելեց նաև, որ խոնավության և ջերմաստիճանի բարձրացման, կլիմայի փոփոխություն հետ կապված մանկական իմունային համակարգն է անկում ապրում՝ առավել հաճախ հանգեցնելով շնչուղիների բորբոքային, նաև այլ հիվանդությունների։
«Եթե արդեն ունենք խնդիրներ մաշկի, տեսանելի լորձաթաղանթի, մազերի, եղունգների, ինչպես նաև սեռական օրգանների շրջանում անպայման պետք է դիմել բժշկի»,- հիշեցրեց նա։

Կանխարգելման նպատակով, ըստ վարակաբանի, հանգստի մեկնելիս պետք է ունենալ խոնավացնող կրեմներ, երեխաներին և ճերմակամորթներին առաջին երեք օրը զերծ պահել արևի ուղղակի ճառագայթների տակ գտնվելուց, ինչպես նաև հետևել անձնական հիգիենային։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ