Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված տարրերն առավել նրբերշիկի մեջ են

ՀՀ-ում գենետիկորեն ձևափոխված տարրերն առավել նրբերշիկի մեջ են

Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, այսինքն սննդի մեջ ոչ թույլատրելի տարրեր առավելապես հանդիպում են նրբերշիկի մեջ: Այս մասին ասաց «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այցի ժամանակ:

Մեհրաբյանը չհերքեց այն լուրերը, որ տեղական արտադրության պանիրներից մեկի մեջ նույնպես հայտնաբերվել են ոչ թույլատրելի տարրեր: Պաշտոնյան, սակայն, հրաժարվեց նշել արտադրողի անունը:

Տիգրան Դավթյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ երաշխիքներ կան , որ սնունդ արտադրողները հետագայում ևս չեն դիմի որակական խախտումների, նշեց. «Այս դեպքում կօգնի եռակողմ համագործակցությունը՝ կառավարություն, բիզնես և հասարակություն. ահա այն երեք կողմերը, որոնց համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի պատշաճ որակական վերահսկողություն իրականացնել և հասնել միջազգային ստանդարտների»:

Ստանդարտների ազգային ինստիտուտում Տիգրան Դավթյանը այցելեց նաև նավթամթերքի փորձարկման նոր շարժական լաբորատորիա, որը ձեռք է բերվել վերջերս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և որի շնորհիվ անմիջապես բենզալցակայաններում հնարավոր կլինի իրականացնել բենզինի որակի ստուգումներ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ