Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գիտնականները հիպերտոնիայի հնարավոր պատճառ են համարում աղի օգտագործումը

Գիտնականները հիպերտոնիայի հնարավոր պատճառ են համարում աղի օգտագործումը

Արևմտյան պահեստային Կեիս համալսարանի բժշկական դպրոցի և Կենտի անվան համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղի օգտագործումը բարձրացնում է ճնշումը, քանի որ այն դժվարացնում է մարմնի ջերմաստիճանի և սիրտ-անոթային համակարգի զարկերակային ճնշման միաժամանակյա կառավարումը: 
Գիտնականները 22 տղամարդու մոտ, որոնք չեն տառապում հիպերտոնիայով, ուսումնասիրել են աղաջրի և մաքուր ջրի ազդեցությունը: Միաժամանակ հետևում էին զարկերակային ճնշմանը, ռեկտալ ջերմությանը, սրտի իմպուլսին, և մեզի բաղադրությանը՝ մեկ, երկու և երեք ժամ աղաջրի և մաքուր ջրի օգտագործումից հետո:


Հետազոտության ավարտին բացահայտվեց, որ աղաջուրն ավելի շատ է իջեցնում մարմնի ջերմաստիճանը, քան մաքուր ջուրը: Ի համալրումն սրա, այն մարդկանց մոտ, ովքեր ավելի անտարբեր են աղի նկատմամբ, մարմնի ջերմաստիճանն ավելի շատ իջավ, քան նրանց մոտ, ովքեր զգայուն են աղի նկատմամբ:


Ստացվում է, որ աղի հանդեպ զգայուններն առավել արդյունավետ են կարգավորում ջերմաստիճանը, քան աղի հանդեպ անտարբեր մարդիկ, սակայն գործընթացում նրանց մոտ լինում է արյան ճնշման բարձրացում: Եվ հակառակը՝ աղի նկատմամբ դիմացկուն մարդիկ առավել արդյունավետ են կարգավորում ճնշումը, քան աղի համի հանդեպ զգայուն մարդիկ, բայց ունենում են մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ