Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Սպառողների ազգային ասոցացիայի նախագահը կոչ է անում փայլերով զարդարված տորթեր չգնել

Սպառողների ազգային ասոցացիայի նախագահը կոչ է անում փայլերով զարդարված տորթեր չգնել

«Մենք Ձեր միջոցով ուզում ենք ժողովրդին կոչ անել, որ որտեղ զիզի-բիզի փայլերով, զարդերով տորթեր, հրուշակեղեն չգնի»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողներիկ ազգային ասոցացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։


Վերջինս օրեր առաջ հայաստանյան հայտնի սուպերմարկետներից մեկից գեղեցիկ փայլերով, վարդերով զարդարված տորթ է գնել, տարել է տուն, ընտանիքով կերել են և ամբողջ գիշեր ընտանիքով իրենց վատ են զգացել։ Դրանից հետո Հակոբյանը տորթի վրայից հանել է զարդերն ու փայլերը, փորձել է վառել, սակայն դրանք չեն այրվել։ Սպառողների ազգային ասոցացիայի նախագահն այդ փորձից հետո եկել է այն եզրակացության, որ տորթի վրայի նշված փայլերն ու զարդերը կոշտ, ոչ սննդային զարդեր են, որոնք օրգանիզմում չեն հալվում, չեն մարսվում։

 

Նա չցանկացավ հրապարակել այն խանութի անունը, որտեղից գնել էր տորթը. «Անալիզից հետո կասեմ։ Ես խոստացել եմ, մինչև անալիզ չանեմ, մինչև պատասխանները չստանամ, չեմ ասի։ Մենք եղել ենք «Փեթակում», որտեղ էս փայլերը վաճառում են, ամեն տեղ եղել ենք...

 

Տոնավաճառներում, ամեն տեղ բեզբոժնի ձևով ամեն ինչ վաճառում են, ու երբ որ ես հարց եմ տալիս՝ ընկեր դու, որ այս փայլը վաճառում ես, գիտե՞ս՝ ի՞նչ է։ «Դե Ամերիկայից բերել եմ, վաճառում եմ»։ Ո՞նց թե, ուրեմն չիմանա՞նք։ Էդ սերտիֆիկացումը վերացրին, ամեն ինչը վերացրին, հո էդպես չի՞, ընկերներ»։

 

Մինչ Մելիտա Հակոբյանը կպարզի, թե հայաստանյան խանութներում ու սուպերմարկետներում ինչ որակի տորթեր և հրուշակեղեն է պատրաստվում, նա կոչ արեց ազգաբնակչությանը զգույշ և ուշադիր լինել սնունդ գնելիս։ Միաժամանակ, նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ ինքն առաջարկում է սպառողական գիտելիքների առարկա մտցնել դպրոցներում, որպեսզի «մարդը մեծանա որպես ցիվիլ սպառող»։ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ այսօր մենք մեծամասամբ անգիտակցաբար ենք առևտուր անում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ