Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Wi-Fi-ը չորացնում է ծառերը և մարդու ուղեղը. զգուշացնում են գիտնականները

Wi-Fi-ը չորացնում է ծառերը և մարդու ուղեղը. զգուշացնում են գիտնականները

Ինչպես փոխանցում է 1in.am կայքը` հղում անելով The Daily Mail թերթին, Վագենինգյան համալսարանի բժշկական հետազոտությունների համաձայն` Wi-Fi հաղորդիչները բացասաբար են ազդում մարդու ուղեղի վրա:


Նիդեռլանդցի մասնագետները դա պարզել են` ուսումնասիրելով անլար ինտերնետի գոտում գտնվող ծառերը:


Նրանք պարզել են, որ այդօրինակ ալիքները ազդում են ծառերի առավել արագ տերևաթափության և կեղևի չորացման վրա:

 

Ռադիոալիքներն, ըստ մասնագետների, պակաս վնասակար են, քանի որ, ի տարբերություն Wi-Fi ալիքների, որոնք պուլսացիա են անում, ռադիոալիքներն ավելի հավասար են հաղորդվում: Յուրաքանչյուր «զարկ» Wi-Fi ալիքի դեպքում փոքրիկ հարված է կենդանի օրգանիզմներին:


Դեռ 2004թ. Մալագայի համալսարանի մասնագետները պարզել էին, որ մագնիտային ճառագայթումը 40%-ով ավելացնում է դեպրեսիայի առաջացումը մարդկանց մոտ: Բանն այն է, որ այդ ալիքները պակասեցնում են ուղեղում մելատոնինի հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է մարդու օրգանիզմի ներքին ռիթմի համար:


Նմանատիպ բացասական երևությների մասին են գրել շատ այլ մասնագետներ` ուսումնասիրելով բջջային հեռախոսներից արձակված ալիքների բացասական ազդեցությունը:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ