Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Առողջությանը վնասում է ոչ միայն արագ սնունդը, այլև դրա փաթեթավորումը

Առողջությանը վնասում է ոչ միայն արագ սնունդը, այլև դրա փաթեթավորումը

Կանադացի գիտնականները պարզել են, որ արագ սննդի (fast-food) սիրահարները կրկնակի են վտանգում են իրենց առողջությունը: Նրանց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջությանը կարող է վնասել ոչ միայն արագ սնունդը, այլև դրա փաթեթավորումը:

Բանն այն է, որ արագ սննդի փաթեթավորման համար պատրաստվող թղթե փաթեթների պատրաստման ժամանակ օգտագործվում են քիմիական նյութեր, որոնք պարունակում են վտանգավոր թթուներ կամ PFCAs: Դրանք անցնում են օրգանիզմում և պղտորում են արյունը:

Ինչպես հաղորդում է АМИ-ТАСС գործակալությունը, Կանադայի  ԱՄՆ-ի և մի շարք այլ եվրոպական երկրների կառավարություններն արդեն անհանգստացած են այս խնդրով և պատրաստվում են ձեռնարկել համապատասխան միջոցներ: Իսկ բժիշկներն էլ խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ օգտվել արագ սննդից և վարել առողջ ապրելակերպ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ