Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Գիտնականները գտել են ֆաստֆուդի բացասական հետևանքները չեզոքացնելու արագ և մատչելի եղանակ

Գիտնականները գտել են ֆաստֆուդի բացասական հետևանքները չեզոքացնելու արագ և մատչելի եղանակ

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ ֆաստֆուդի բացասական կողմերը կարելի է չեզոքացնել՝ այդ սննդի մեջ ավելացնելով դեղամիջոցներ՝ ստատիններ, որոնք շատ մատչելի են։


Գիտնականների կարծիքով՝ դեղամիջոցների այդ խումբը նախատեսված է արյան մեջ խոլեսթերինի դեմ պայքարի համար և կարող է նպաստել սրտային հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։

Որոշ ստատիններ, օրինակ սիմվաստատինը, վաճառվում են դեղատներում առանց դեղատոմսի։ Ստատինները կարելի է ավելացնել չիզբուրգերների, համբուրգերների և ֆաստֆուդի այլ տեսակների մեջ՝ կանխարգելելով ճարպոտ ուտելիքի օգտագործման հետևանքով առաջացող սրտային հիվանդությունները։ Այս մասին հաղորդում է Корреспондент–ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ ֆաստֆուդի օգտագործումը ոչ միայն վնասակար է առողջության համար, այլև կարող է խախտել մարդու հոգեկան վիճակը՝ դարձնելով նրան անհամբեր, համակված ակնթարթորեն բավարարվելու ձգտումով։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ