ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր
Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան
Ավելորդ քաշի դեմ պայքարում իսկական հաջողության հասնելու համար հարկ է հետեւել սննդակարգին մեկ տարվա ընթացքում: Միայն այդ դեպքում օրգանիզմում տեղի կունենան վերջնական քիմիական փոփոխություններ, որոնք կարող են ամրապնդել նիհարելու արդյունքները, պնդում են Դանիայից գիտնականները:
Մինչեւ վերջերս ընդունված էր համարել, որ գործնականում ցանկացած սննդակարգ ավարտվելուց հետո արդյունքն անարդյունավետ է, որովհետեւ մարմինն արագ վերագտնում է կորցրած ծավալները: Դա տեղի է ունենում այն բանի հետեւանքով, որ սննդակարգի ընթացքում սրվում է քաղցը եւ բջիջները մեծ կալորիաներ են պահեստավորում ճարպի տեսքով: Սակայն դանիացի գիտնականները ցույց են տվել, որ գոյատեւման տվյալ մեխանիզմին հնարավոր է հաղթել:
Ճարպակալման զոհերը, ովքեր ինտենսիվ սննդակարգի օգնությամբ ազատվել են իրենց քաշի մեկ ութերորդ մասից (դա կարող է մոտավորապես 12 -15 կգ կազմել) եւ այդ արդյունքը պահպանել են մեկ տարվա ընթացքում, կարող են հույս ունենալ, որ կպահպանեն ձեռք բերվածը: Ախորժակը կանխորոշող քիմիական գործընթացներում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ճնշում են քաղցած ջղակծկումները` մարդուն թույլ տալով հետագայում էլ սլացիկ մնալ:
«Բավականին բարդ է պայքարել քաղցի դեմ: Նույնն է, թե պայքարել թմրանյութից կախվածության դեմ: Այսօր մարդկության տրամադրության տակ այնքան մատչելի սնունդ կա, որ մենք կարող ենք գրեթե մշտապես ուտել: Սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ դեռեւս վաղ է հանձնվելը: Եթե կարողանաք սննդակարգի հետեւել մեկ տարվա ընթացքում, նիհարելու գործընթացը զգալիորեն կհեշտանա», - պնդում են Կոպենհագենի համալսարանի հետազոտողները:
18.04.2016 Կարդացեք նաև
15.01.2016
Fatal error: Uncaught Exception: The count of parameters are not equal to table columns count. in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1117 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(351): TableManager->checkInsert() #1 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3681): Flud->addFludIp() #3 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #4 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1117















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ