ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր
Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am
Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ո՛չ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
«Սննդակարգում ճարպերի քանակության նվազումը չի օգնում նիհարելուն», - ասել է տվյալ նախագծի առաջատար մասնագետ դիետոլոգ Դեւիդ Լյուդվիգը: Նրա համոզմամբ, այն սնունդը, որում ճարպի բավարար քանակություն չկա, հանգեցնում է ճարպային զանգվածի կուտակման եւ պահպանման:
Լյուդվիգի դիտարկումները ցույց են տվել, որ ճարպերի անբավարար քանակի պարագայում օրգանիզմը սկսում է ապրել այնպիսի ռեժիմով, որում սկսում է էներգիա խնայել եւ օրական սովորականից 300-325 կալորիա պակաս այրել: Հարվարդից դիետոլոգի խոսքով, նման եղանակով դրսեւորվում է յուրաքանչյուր մարմնին հատուկ էվոլյուցիոն մեխանիզմը, որը մեր հեռավոր նախնիներին հնարավորություն էր տալիս վերապրել սննդի պակասի ժամանակահատվածները:
Մարդկանց ժամանակակից սերունդների մոտ այդ մեխանիզմը հաճախ չափից շատ ուտելու ձգտում է առաջացնում:
«Ժամանակակից մարդը տառապում է քաղցի զգացումից եւ անընդհատ պայքարում է համեղ սննդի գայթակղությունների դեմ: Վաղ թե ուշ կամքը թուլանում է, եւ մարդը քաղցրեղենից պոկվելով ճարպոտ սննդի է անցնում, որովհետեւ նրան հենց դա էր պակասում», - բացատրել է դիետոլոգ Դեւիդ Լյուդվիգը:
Հարվարդից մասնագետը օպտիմալ է համարում ամենաօրյա սննդակարգը, որը չի սահմանափակում մսի, պանրի, սերուցքի եւ ընկույզի տեսքով ճարպերի ընդունումը, բայց բացառում է պարզ ածխաջրերը, մասնավորապես` շաքարը, սպիտակ հացը, մակարոնեղենը, բրինձը: Սննդի մեջ նման սկզբունք պահպանող մարդկանց մոտ անհամեմատ ավելի բարձր են սլացիկ մարմին եւ լավ առողջություն ունենալու շանսերը, վստահ է փորձագետը:
15.01.2016 Կարդացեք նաև
Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով են հաղթահարում իրենց ապրումները։ Գիտնականները հաշվարկել են, թե օրվա ո՞ր ժամին է դա ավելի հաճախ լինում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է...
22.11.2016
Ամերիկյան բժիշկները նշել են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող դիետաների գլխավոր թերությունը: Գիտնականները պարզել են, որ նման դիետաներն արդյունավետ են նիհարելու համար...
14.10.2016
Թուզն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս ավելի լավ գործել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Թուզը պարունակում է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ...
07.09.2016
Բուսակերությունը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների...
09.12.2015
Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի սննդաբանները պարզել են, թե որն է դրա պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում...
25.11.2015
Մոռացեք կալորիաների հաշվարկի մասին, խորհուրդ են տալիս ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները: Սլացիկ կազմվածքի մասին երազողներին նրանք խորհուրդ են տալիս հաշվել ոչ թե կալորիաները, այլ օրվա ընթացքում...
20.11.2015
Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե...
15.10.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ