Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Գենետիկներն ապացուցել են ԴՆԹ հիման վրա պահվող դիետայի արդյունավետությունը. tert.am

Գենետիկներն ապացուցել են ԴՆԹ հիման վրա պահվող դիետայի արդյունավետությունը. tert.am

Որոշ մարդիկ դժվարանում են ավելորդ քաշից ազատվելու հարցում: Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ԴՆԹ հիման վրա պահվող դիետան կօգնի ցանկալի արդյունքի հասնել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:

 

Ուսումնասիրություններին 138 առողջ կամավոր է մասնակցել: Գիտնականները գնահատել են մասնակիցների կողմից օգտագործվող նատրիումի, կոֆեինի, վիտամին C-ի և շաքարի մակարդակը, այնուհետև մասնակիցներին պատահականության սկզբունքով փորձարարական և լրացուցիչ խմբերի բաժանել:

 

Փորձարարական խմբի մասնակիցները սննդակարգի վերաբերյալ իրենց ԴՆԹ-ի վրա հիմնված խորհրդատվություն են ստացել: Մասնագետները գնահատել են արդյունքները դիետայից 3 և 12 ամիս հետո: Նատրիումի մակարդակի նվազեցումը դրական ազդեցություն է ունեցել աղի օգտագործման հետ կապված գենի առկայությամբ առողջ մարդկանց վրա:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԴՆԹ-ի վրա հիմնված դիետիկ խորհուրդները կարող են շատ արդյունավետ լինել:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. meditation-reiki.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ