Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Բուսակերությունը երկարատև կյանքի գրավականն է. գիտնականներ

Բուսակերությունը երկարատև կյանքի գրավականն է. գիտնականներ

 

Բավականին երկար ժամանակ է, որ մասնագետները վիճում են բուսակերության հարցի շուրջ: Այդ ասպարեզում որոշել են իրենց ներդրումն ունենալ նաև Լոմա Լինդայի համալսարանի աշխատակիցները։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ մսից հրաժարվելն ավելի շատ դրական, քան բացասական կողմեր ունի:

 

Այս թեմայի շուրջ հետազոտությունները համալսարանն անցկացրել է դեռևս նախորդ դարի 70-80-ական թթ.: Հենց այդ ժամանակ են գիտնականները հետևել մի քանի տասնյակ հազարավոր ադվենտիստների: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հրաժարվում են կենդանական ծագման սնունդ ընդունելուց, ապրում են ավելի երկար, քան մսակերները:

 

Գիտնականները նաև բացահայտել են, որ մրգերը, բանջարեղենը, ընկույզը և հատիկավորները նվազեցնում են երկրորդ կարգի շաքարախտի, քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ադվենտիստ-բուսակեր տղամարդկանց կյանքի տևողությունը 83,3 տարի է, իսկ կանանցը` 85,7 տարի: Դա 9,5 տարով երկար է միջին վիճակագրական տվյալներից: Ավելացնենք նաև, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել էին մսից, որպես կանոն, մոտ 14 կգ–ով ավելի թեթև են եղել մսակերներից։

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ