Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Դեռահասների մոտ ցերեկային քնկոտությունը ածխաջրերի պակասի հետ է կապված

Դեռահասների մոտ ցերեկային քնկոտությունը ածխաջրերի պակասի հետ է կապված

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան անհանգստացած է, որ ցերեկային քնկոտությունը տարածված է անգամ այն երիտասարդների մոտ, որոնք գիշերը բավականին լավ են քնում:


Դեռահասների մեծ մասը տաս ժամից ավելի գիշերային քնի կարիք ունի, որպեսզի օրն սկսեն հանգստացած և ողջ օրն ուղեկցի «առողջ» ուշադրությունը:  


Հետազոտությունը ներառել է Նյու Ջերսիի դպրոցի 262 ավագ ուսանողներ: Սովորողների միջին տարիքը 17,7 տարեկանն էր: Մարմնի ընդհանուր  հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկ չքնողների 12%-ը  ածխաջրերի լուրջ պակաս ունի:


Քունը կարևոր դեր ունի մետաբոլիզմի և ախորժակի կարգավորման մեջ:


Քնի պակասը մետաբոլիկ համակարգը կարող է դուրս բերել հավասարակշռությունից, առաջացնել դիետիկ հիվանդություններ, ինչպես նաև ավելացնել քաշը:


Այս հետազոտությունը հրապարակել է կարևոր տվյալներ, որոնք վերաբերում են երիտասարդների շրջանում ճարպակալման համաճարակին, մետաբոլիկ համախտանիշին, երիտասարդ չափահասների մոտ դիաբետի տարածմանը: Հետազոտությունն առաջին պլան է մղում քնի ախտորոշումը որպես երիտասարդների շրջանում ճարպակալման ռիսկի գործոն: Բացի այդ, ածխաջրերի պակասը կարող է հանգեցնել ավելի լուրջ հետևանքների:

Սկզբնաղբյուր. ScienceDaily
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ