Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am

Ստեղծվել են մատանիներ, որոնք թույլ են տալիս զգալ սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ տարածությունից. tert.am

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել` փորձելով լրացնել նրա պակասը:

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, այժմ ստեղծվել են այնպիսի մատանիներ, որոնք թույլ են տալիս իրական ժամանակի ռեժիմում զգալ նաև սիրելի մարդու սրտի աշխատանքը` անկախ նրանից, թե երկուսի միջև ինչ տարածություն է:

Ուշագրավ նորույթը, որը ստացել է HB անվանումը, ստեղծվել է The Touch ընկերության կողմից: Այն ունի մինիմալիստական ոճի դիզայն, պատրաստված է չժանգոտող պողպատից ու վարդագույն ոսկուց, ինչպես նաև զարդարված է շափյուղայով:

Մատանիները սմարթֆոնի Bluetooth-ի միջոցով հատուկ հավելվածով կապված են: Հեռախոսով համացանցին միացված լինելու դեպքում կարելի է թեթև հպվել մատանուն ու զգալ աշխարհի մյուս անկյունում գտնվող սիրող սրտի բաբախյունը:

 

Մատանի, որը թույլ է տալիս հեռավորության վրա զգալ սիրելիի սրտխփոցը Մատանի, որը թույլ է տալիս հեռավորության վրա զգալ սիրելիի սրտխփոցը

Մատանի, որը թույլ է տալիս հեռավորության վրա զգալ սիրելիի սրտխփոցը Մատանի, որը թույլ է տալիս հեռավորության վրա զգալ սիրելիի սրտխփոցը

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ