Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Գուշակել են ամուսնության առաջին 7 տարիների ընթացքում բաժանությունների պատճառը. 1in.am

Գուշակել են ամուսնության առաջին 7 տարիների ընթացքում բաժանությունների պատճառը. 1in.am

Ամերիկյան կենսաբանները բացատրել են ընտանեկան զույգերի հարսանիքից մի քանի տարի հետո բաժանվելու հակվածության պատճառը, հայտնում է direct-press.ru-ն:

Մարդաբան Հելեն Ֆիշերը Ռաթգերս համալսարանից պատմել է, որ մի քանի տարի զբաղվել է, այսպես կոչված, «ընտանեկան քորի» ուսումնասիրությամբ: Վիճակագրության տվյալներով՝ ամուսնալուծությունների մեծ մասն ընկնում է առաջին յոթ տարիների վրա: Նա եկել է այն եզրակացության, որ այդպիսի տենդենց, իրոք, գոյություն ունի, և այն ունի կենսաբանական բացատրություն:

Ֆիշերը դա բացատրել է հետևյալ կերպ:

Դա կապված է մարդկանց վերարտադրողական պատկերի հետ: Որսորդ-կին հասարակությունում՝ որպես կանոն, երեխա ծնվում էր 4 տարին մեկ: Այդ տարիքում երեխային տալիս էին հասարակության խնամքին, իսկ ծնողները նոր զույգ էին ընտրում: «Մեր նախնիների համար նոր զույգերի ստեղծումը հնարավոր է, որ եղել է գոյատևման միջոց: Տարբեր զույգերից երեխաները կազմավորել են գենետիկական մեծ բազմազանությամբ և հմտությունների լայն շրջանով սերունդ»,- ասում է Ֆիշերը:

Այսպիսով, ժամանակակից մարդկանց մեջ ամուսնությունից 4 տարի հետո ամուսնալուծվելու պատճառը կարող է լինել այն ժամանակվա էվոլյուցիոն վերապրուկ: Մարդկային բնույթի հասկանալը մեզ կարող է օգնել կանխատեսել 4-7 տարիների միջև ընկած ժամանակաշրջանի վտանգավորությունը և խուսափել բաժանությունից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 2health.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ