Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Գիտնականները պատմել են, թե ինչու են կանայք խուսափում տգեղ տղամարդկանց հետ սիրավեպերից. 1in.am

Գիտնականները պատմել են, թե ինչու են կանայք խուսափում տգեղ տղամարդկանց հետ սիրավեպերից. 1in.am

Մասնագետները պարզել են, թե ինչու են կանայք խուսափում տգեղ տղամարդկանց հետ հարաբերություններից, գրում է Social Psychological and Personality Science-ը:

 

Նրանց կարծիքով՝ այդպիսի պահվածքի պատճառ կարող է լինել կնոջ մերժվածությունն իրեն դուր եկած տղամարդուց: Դրանից հետո նա գիտակցաբար կխուսափի ավելի քիչ գրավիչ զուգընկերոջ հետ շվելուց:

 

Գիտնականները փորձ են կատարել, որտեղ կանայք ծանոթության կայքերում լրացրել են հարցաթերթիկներ: Հետո նրանք ծանոթացել են երկու տղամարդկանց հարցաթերթիկներին, որոնցից մեկը կնոջ համար ավելի գրավիչ էր, քան մյուսը:

 

Աշխատանքի արդյունքում պարզվեց հետևյալ օրինաչափությունը. եթե գրավիչ թեկնածուն հրաժարվում է հանդիպումից, ապա կինը մերժում է երկրորդ տղամարդու հետ ծանոթությունը, նույնիսկ եթե երկրորդը շփվելու ցանկություն է հայտնել:

 

Գիտնականները դա բացատրում են նրանով, որ մերժված կանանց համար ոչ գրավիչ տղամարդու հետ հանդիպումը նշան է, որ իրենք արժանի չեն ավելի լավին:

 

Մասնագետի կարծիքով՝ այդպիսի վարքը կարող է անձնական կյանքում լուրջ խնդիրների աղբյուր դառնալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nalatty.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ