Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Հոգեբանները պարզել են, թե ինչ հատկանիշներով կարելի է դատել կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին. 1in.am

Հոգեբանները պարզել են, թե ինչ հատկանիշներով կարելի է դատել կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին. 1in.am

Հյուսիս-արևելյան համալսարանի անցկացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, հետևելով, թե ինչպես է տղամարդը խոսում կնոջ հետ, կարելի է պարզել՝ ինչպես է նա վերաբերվում իգական սեռին: Կանանց հանդեպ խտրականությունն այսօր այնքան էլ վառ արտահայտված չէ, ինչպես տարիներ առաջ, սակայն, ամեն դեպքում, սեքսիզմը բավականին հաճախ է հանդիպում: Այն կարող է թշնամական կամ բարյացակամ լինել, գրում է Psych Central-ը:

 

Թշնամական սեքսիզմը կնատյացություն է: Նման դեպքերում տղամարդիկ ճնշում են կանանց և փորձում իշխանությունն իրենց ձեռքերում պահել: Բարյացակամ սեքսիզմին հատուկ է կանանց հանդեպ մեծահոգի և դրական վերաբերմունքը: Նման տղամարդիկ կանանց նուրբ և մաքուր են տեսնում, սակայն անօգնական և անվստահելի արարածներ են համարում, որոնց անհրաժեշտ է ուժեղ սեռի աջակցությունը:

 

Ուսումնասիրողները պարզել են, որ կնատյացները հազվադեպ են բարյացակամ եղել և ավելի քիչ են կանանց ընդառաջել: Բացի այդ, նրանք հազվադեպ են ժպտացել: Բարյացակամ սեքսիստներն իրենց մեծահոգի են պահել և հաճախ են ժպտացել: Նրանք զրույցում հաճախ դրական բառեր են կիրառել և համբերատար սպասել են կանանց: Մասնագետների խոսքերով՝ սեքսիզմը վտանգավոր է ցանկացած դրսևորումներում: Այն խանգարում է հասնել սեռերի հավասարությանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ob-otnosheniyax.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ