Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուսնուն կամ կնոջը պետք է ընտրել ինքնաբուխ. գիտնականներ. 1in.am

Ամուսնուն կամ կնոջը պետք է ընտրել ինքնաբուխ. գիտնականներ. 1in.am

Ամուսնուն կամ կնոջը պետք է ընտրել ինքնաբուխ՝ վստահ են ամերիկացի գիտնականները։ Բազմամյա որոնումները ռիսկային են էվոլյուցիայի տեսանկյունից։ Այս մասին հայտնում է Svit 24-ը։

 

Որքան մեծ է մարդու շրջապատը, այնքան ավելի դժվար է կյանքի ուղեկից ընտրելը՝ հաստատում են գիտնականները։ Միչիգանի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են զուգընկեր ընտրելիս բազմաթիվ սերունդների վարքը և համակարգչով մոդելավորել ռիսկերն այդ պլանում, տարբեր ժամանակներում։ Կազմված գրաֆիկը ցույց է տվել, որ մարդու գործողությունները կախված են հիմնականում իր շրջապատի չափերից։ Երբ շրջապատի մարդկանց թիվը հասնում է 150-ի, ինչպես պարզունակ ցեղերի մոտ, օրգանիզմն ընտրում է առաջին իսկ հանդիպած մարդուն։

 

Երկար տարիների ընթացքում մարդու վարքն այդ պլանում քիչ է փոխվել։ Մարդիկ ենթագիտակցական մակարդակով ընտրում են ամենաանվտանգ և արագ տարբերակը՝ առանց սերունդ չմնալու համար։ Գիտնականները պնդում են, որ էվոլյուցիոն իմաստով դա միակ ճիշտ որոշումն է։ Զուգընկերոջ ընտրությունը պետք է տեղի ունենա ինքնաբուխ, ոչ թե վերածվի բազմամյա որոնումների՝ կարծում են նրանք։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lifestyle.bisnis.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ