Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Facebook-ը ճանաչել են բաժանությունների կարևորությամբ երրորդ պատճառը. 1in.am

Facebook-ը ճանաչել են բաժանությունների կարևորությամբ երրորդ պատճառը. 1in.am

Պարզվել է՝ սոցցանցերը լավագույն կերպով չեն անդրադառնում ընտանեկան կյանքի վրա: Facebook-ը ճանաչվել է բոլոր բաժանությունների կարևորությամբ երրորդ պատճառը, համենայնդեպս, այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի իրավաբանները: Հենց Facebook-ում են ամուսիններն ամենից հաճախ իմանում իրենց երկրորդ կեսի անհավատարմության մասին, նշում է Daily Mail-ը:

 

Lake Legal իրավաբանական ընկերության մասնագետները վերլուծել են ամուսնալուծության գործերը, որոնցով իրենք զբաղվել են վերջերս, և եզրակացրել են, որ Facebook-ի ազդեցությունն ընտանեկան կյանքի վրա պետք չէ թերագնահատել: Թեկուզ գոնե այն պատճառով, որ սոցցանցն օգտատերերին հնարավորություն է տալիս վերականգնել նախկին սիրելիների հետ կապը, որոնց հետ նրանք տարիներ շարունակ չեն շփվել:

 

Ընկերության ներկայացուցիչ Լին Էյրթոնի խոսքով՝ սոցցանցում մարդիկ, թերևս, իրենց կյանքի այնպիսի մանրամասներ են պատմում, որոնք հետո հնարավոր է օգտագործել դատարանում: Կողակցի անհավատարմությունը բացահայտած մարդիկ ևս որպես բաժանության հիմք բերում են հենց սոցցանցում հայտնաբերած տեղեկությունները:

 

Մասնագետներն ուսումնասիրել են ամուսնալուծության 200 գործ և պարզել, որ դեպքերի մոտ մեկ երրորդ մասի ժամանակ իրավաբաններն օգտագործել են տեղեկություններ Facebook-ից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nbcnews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ