Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչու են հաճախ ամուսնալուծվում ամուսնության չորրորդ ու յոթերորդ տարիներին. գիտնականներ. 1in.am

Ինչու են հաճախ ամուսնալուծվում ամուսնության չորրորդ ու յոթերորդ տարիներին. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի կենսաբանները բացատրել են «յոթերորդ տարվա մարմաջը», որն ընտանեկան զույգերին դրդում է ամուսնալուծվել ամուսնության 7-րդ տարում: Այս մասին հայտնում է Red Orbit-ը՝ հղում անելով մարդաբան Հելեն Ֆիշերին՝ Ռատգերսի համալսարանից:

 

Նյութեր հավաքելով իր «Սիրո անատոմիա. Միամուսնության, դավաճանությունների ու ամուսնալուծություններ բնական պատմություն» գրքի համար՝ Ֆիշերը ուսումնասիրել է տարբեր երկրների տվյալները: Նա ուշադրություն է դարձրել, որ չնայած ամուսնության միջին տևողությունը 7 տարի է՝ զույգերը հիմնականում ամուսնալուծվում են համատեղ կյանքի 4-րդ տարում:

 

Բացի այդ՝ ամուսնալուծվել են հիմնականում առավելագույն տարիքում երեխաներ ունենալու և դաստիարակելու պատրաստ զույգերը. տղամարդիկ՝ 25-29 տարեկանում, կանայք՝ 20-24 ու 25-29 տարեկանում:

 

Կապիկների շրջանում միայն 25 տոկոսն է համարվում միամուսնական, իսկ բոլոր կաթնասունների շրջանում միայն 5 տոկոսն է միավորվում ընտանեկան կապերով՝ երեխաների դաստիարակության համար: Թռչունների մոտ ընդհակառակը՝ դա 90 տոկոս է:

 

Ըստ կենսաբանի՝ որսորդ-հավաքորդների հասարակությունում կանայք ծննդաբերել են մոտավորապես 4 տարին մեկ: Նույն ժամանակահատվածում երեխաները ստանում են ցեղում դաստիարակվելու հնարավորություն, իսկ ծնողներն ունենում են նոր կողակցի գտնելու հնարավորություն: Էվոլյուցիայի տեսակետից ամուսնալուծությունը համատեղ կյանքի 4-րդ տարում կարող է կապված լինել մարդկության պատմության հնագույն ժամանակների հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. grodnonews.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ