Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Աղջիկներն ու տղաները տարբեր կերպ են արձագանքում ծնողների կողմից ագրեսիային. 1in.am

Աղջիկներն ու տղաները տարբեր կերպ են արձագանքում ծնողների կողմից ագրեսիային. 1in.am

Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղջիկներն ավելի խորն են ընկալում ծնողների կողմից ցուցաբերված ագրեսիան: Իսկ ահա տղաներն ավելի հակված են ագրեսիայի: Ծնողների կողմից ագրեսիա ասելով՝ գիտնականները հասկանում են ապտակները, հրելը, սպառնալը եւ այլն, գրում է Prothom Alo-ն:

 

Ուսումնասիրությանը 1.125 երեխա է մասնակցել: Գիտնականները վերլուծել են երեխաների ագրեսիվ վարքագծի և սոցիալական շփման հմտությունների վերաբերյալ նրանց մայրերի պատասխանները: Մասնակիցների 14% տոկոսը վաղ մանկությունում իրենց ագրեսիվ են պահել, իսկ 46%-ի մոտ սոցիալական հմտություններն ավելի վատ են զարգացած, քան նույն հասակի այլ երեխաների մոտ:

 

Նախադպրոցական տարիքում ագրեսիայի մակարդակը բարձրացել է 18%-ով, իսկ սոցիալական հմտությունները տուժել են 34%-ով:

 

Գիտնականներն ուշադրություն են դաձրել աղջիկների և տղաների միջև տարբերության վրա: Ծնողների կողմից ագրեսիան բացասաբար է ազդում աղջիկների սոցիալական հմտությունների վրա: Ընտանիքում բռնություններից տուժած տղաներն ավելի ագրեսիվ են դառնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vashaibolit.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ