Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Գիտնականները բացահայտել են երջանիկ հարաբերությունների գաղտնիքը. 1in.am

Գիտնականները բացահայտել են երջանիկ հարաբերությունների գաղտնիքը. 1in.am

Գիտնականները բացահայտել են երջանիկ հարաբերությունների գաղտնիքը: Տեխասի համալսարանի գիտնականները պնդում են, որ «սիրո լեզուն» ո՛չ միայն գեղեցիկ արտահայտություններն են, այլ իրականում գործող լեզուն:

 

Ավելի ճիշտ, նրանք կարծում են, որ տղամարդիկ և կանայք, ովքեր ձգում են միմյանց և ամենաամուր զույգներ են կազմում, իրականում նույն խոսելաոճն ունեն, գրում է svit24.net-ը:

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի արագ են հարմարվում զուգընկերոջ խոսելաոճին, նրանց հետ իդեալական զույգ կազմելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

 

Ուսումնասիրությունը երկու փուլով է անցկացվել: Առաջինի ժամանակ ուսումնասիրվել են ուսանողների 4 րոպե տևողությամբ երկխոսությունները, որի արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր միանման մտքեր ու խոսելաոճ ունեն, չորս անգամ ավելի շատ են ցանկացել կրկին միմյանց հետ շփվել, քան այն զրուցակիցները, ովքեր տարբեր կերպ են խոսել:

 

Երկրորդ փորձի նյութերը վերցվել են ծանոթությունների կայքերի չափերից: Պարզվել է, որ միանման խոսող զույգերի գրեթե 80 տոկոսը ծանոթանալուց երեք ամիս անց սկսել է հանդիպել: Իսկ նրանք, ովքեր տարբեր կերպ են խոսում, մեծավ մասամբ ընդմիշտ բաժանվել են:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vsemkulinaram.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ