Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Հոգեբանները պարզել են կանանց դավաճանության պատճառը. 1in.am

Հոգեբանները պարզել են կանանց դավաճանության պատճառը. 1in.am

Մեծ Բրիտանիայի հետազոտողները որոշել են պարզել, թե ինչն է ստիպում կնոջը դավաճանել: Արդյո՞ք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց զուգընկերոջ հետ դժբախտ են զգում, թե՞ դրան այլ պատճառներ կան:

 

Իր հարցերի պատասխաններն Էրիկ Անդերսոնի խումբը որոշել է փնտրել 35-45 տարեկան 100 ամուսնացած կանանց տվյալներն ուսումնասիրելով: Նրանք այնպիսի սոցիալական ցանցի օգտատերեր են, որտեղ մարդիկ իրենց սիրեկան կամ սիրուհի են փնտրում:

 

Գիտնականները եկել են եզրակացության, որ թույլ սեռի ներկայացուցիչները համացանցի միջոցով որոնում են կրքեր և սեքս, բայց բոլորովին էլ մտադիր չեն ամուսնալուծվել իրենց երկրորդ կեսից: Ի տարբերություն տղամարդկանց՝ հետազոտության բոլոր մասնակիցները ֆիզիկական հարաբերություններ չեն փնտրել այնքան, որքան կազմել է նրանց էմոցիոնալ բաղադրիչը: Մեծամասնությանը բավարար է եղել մեկ սիրեկանը:

 

Նոր տվյալները հերքում են այն տեսակետը, որ կանանց մեծամասնությունը սիրավեպեր է սկսում, քանի որ դժբախտ է իր ներկայիս հարաբերություններում:

 

Ժամանակի ընթացքում ո;չ միայն ուժեղ, այլև թույլ սեռը կորցնում է հետաքրքրությունը իր մշտական զուգընկերոջ հետ սեքսի նկատմամբ: Այստեղից էլ ցանկություն է առաջանում այլ հարաբերություններ ունենալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. melochi-jizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ