Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ցածր աշխատավարձով տղամարդիկ ամուսնական կյանքում ավելի երջանիկ են. news.am

Ցածր աշխատավարձով տղամարդիկ ամուսնական կյանքում ավելի երջանիկ են. news.am

Իրենց կանանցից ավելի քիչ աշխատող տղամարդիկ ավելի բավարարված են սեռական կյանքով եւ ավելի երջանիկ են ամուսնական կյանքւմ: Հետազոտողները բացահայտել են, որ տղամարդիկ չեն կարող միաժամանակ հաջողակ լինել ե՛ւ աշխատանքում, ե՛ւ անկողնում:

Հետազոտողները  25 և ավիլի բարձր տարիքի 1010 ամուսնացած տղամարդկանց շրջանում ամուսնական կյանքի տարբեր ասպեկտներին վերաբերող հարցումներ են անցկացրել: Նրանք հայտնաբերել են, որ տղամարդկանց 90%-ը, ում կանայք ավելի շատ են աշխատում, իրենց ամուսնությունն ավելի «հաջողակ» են համարում, այն դեպքում, երբ ավելի մեծ եկամուտ ունեցող տղամարդկանց միայն 75%-ն է այդպես կարծում: Եթե կանայք ավելի շատ են վաստակում, ապա նաեւ տանը նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում բյուջեի պլանավորմանը, հաղորդում է FedPost.ru-ն:

Ամուսիններից ավելի շատ գումար վաստակող կանանց մոտավորապս 76%-ն իրենց հաշիվներով են վճարում, ի տարբերություն 49%-ի, ովքեր ամուսիններից քիչ են աշխատում: Հետազոտությունն անցկացվել է Time Money թերթի կողմից: Ինչպես հայտարարել է պարբերականի պատասխանատու խմբագրիչ Դիանա Հարիսը, տղամարդիկ ու կանայք պետք է զգան, որ «իրական զուգընկեր են» ե՛ւ անկողնում, ե՛ւ ընտանեկան ֆինանսներում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. psycabi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ