Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները երջանիկ չեն լինում. հոգեբաններ

Տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները երջանիկ չեն լինում. հոգեբաններ

Կոլորադոյի համալսարանի գիտնականները նոր հետազոտության ընթացքում պարզել են, որ տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները չեն կարող երջանիկ լինել՝ հաղորդում է Deti.mail.ru-ն:

Հետազոտության ընթացքում մշակվել են 1960-2000թթ. վիճակագրական տվյալները: Պարզվել է, որ ամուսինները, որոնց միջև գոյություն ունի տարիքային մեծ տարբերություն, ավելի շատ խնդիրներ են ունենում, քան հասակակից ամուսինները: Դրա պատճառը հիմնականում քիչ վարձատրվող աշխատանքն է, արտաքին տեսքը, լուրջ հիվանդությունները և այլն: Այս ամենը հատուկ է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:

Հոգեբանները եկել են այն եզրակացության, որ նման ամուսնությունները ավելի շուտ են փլուզվում, քան այն ամուսնությունները, երբ ամուսինների միջև տարիքային տարբերությունը քիչ է:

Ուսումնասիրողները եզրակացրել են, որ ամուսնությունները, երբ ամուսինների միջև կա ավելի քան 20 տարվա տարիքային տարբերություն, չի կարելի երջանիկ համարել, քանի որ դրանք հավանաբար կհանգեցնեն ամուսնալուծության:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ukranews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ