ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Զգույշ եղեք վիրտուալ ճանապարհով ծանոթացած ընկերներից. հոգեբան
Մինչ առօրյա կյանք ինտերնետի թափանցումն աղջիկներն ու տղաներն առաջինը ոչ թե վիրտուալ աշխարհում, այլ իրական կյանքում էին առաջին անգամ շփվում և զրուցում իրար հետ:
Այժմ իրավիճակն այլ է, կան ծանոթանալու համար նախատեսված բազմաթիվ կայքեր, որոնք օգնում են գտնել հակառակ սեռի ներկայացուցչին, ընդհուպ մինչև՝ ամուսնանալ նրա հետ: «Առաջին լրատվական»-ը զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ այն հարցերի շուրջ, թե ինչու են այժմ ծանոթանալու ավանդական միջոցները փոխվել, և ինչ ազդեցություն դա կարող է ունենալ անհատի հոգեբանության վրա: Ըստ հոգեբանի՝ առաջ, երբ չկային այսքան հնարավորություններ, տղաները հիմնականում փողոցում էին մոտենում հավանած աղջկան, երեկույթների, ցերեկույթների ժամանակ էին ծանոթանում, հաճախ նաև՝ միջնորդների միջոցով, համերգների ժամանակ, իսկ հիմա դրան ավելացել է նաև վիրտուալ ճանապարհը, որը շատ ավելի լայն հնարավորություններ ունի. «Անմիջական շփման դեպքում ամաչել կա, շատ տղաներ չեն կարողանում խոսել, իսկ վիրտուալ աշխարհում անմիջականության խնդիր չկա, ազատ շփվում են: Սակայն կա նաև բացասական կողմ, շատերն անիմաստ երկար ժամանակ են ծախսում ինտերնետում, հետ են վարժվում մարդկային շփումներից, մեկուսանում են և հաճախ ունենում են միայնակության զգացում»:
Սամվել Խուդոյանն ասաց, որ վիրտուալ կյանքը հատկապես վտանգավոր է երեխաների համար, հաճախ ամիսներ շարունակ երեխան չի ուզում դուրս գալ և ընկերների հետ խաղալ, կախվածության մեջ է ընկնում ինտերնետային խաղերից:
Իսկ ինչ վերաբերում է վիրտուալ ծանոթություններին, ապա բացասական երևույթների թվում հոգեբանն առանձնացրեց նաև խաբվելու մեծ հավանականությունը. «Երբեմն ավանտյուրիստներն են օգտվում վիրտուալ ծանոթություններից, որոշակի կարծիք են առաջացնում հակառակ սեռի մոտ, արդեն հանդիպելով՝ դրական վերաբերմունքի են հանդիպում և շահագործում դիմացինին»: Նման մարդիկ, ըստ մեր զրուցակցի, շատ փորձված են և կարողանում են հոգեբանորեն ազդել անհատի վրա, գեղեցիկ բառերով խաբել և հետո լուրջ բացասական հետևանքների պատճառ դառնալ։
«Եթե անգամ վիրտուալ ճանապարհով ծանոթացել եք ինչ-որ մեկի հետ, միանգամից մի´ վստահեք և փորձեք պարզել, թե ով է նա իրականում»,- խորհուրդ է տալիս Սամվել Խուդոյանը։
10.06.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ