Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Փաստեր, որոնք ապագա ամուսինները թաքցնում են հարսանիքից առաջ

Փաստեր, որոնք ապագա ամուսինները թաքցնում են հարսանիքից առաջ

Վերջին ժամանակներս, ինչպես պնդում են հոգեբանները, հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ապագա ամուսինները հարսանիքից առաջ թաքցնում են իրենց կյանքից որոշ փաստեր: 

 

Նորապսակների շրջանում անցկացված անանուն հարցումը ցույց է տվել, որ թաքցրած տվյալների ցուցակի առաջին տեղում զուգընկերների թիվն է: Նախկինում շատ զուգընկերներ ունենալը վարկաբեկում էր հարսնացուներին, այժմ «ազատ» ապրելակերպը թաքցնում են նաև ապագա փեսացուները: 

 

Երկրորդ տեղում ֆինանսական խնդիրներն են, պարտքերը, վարկերը և աշխատավարձի չափը: Այս տեղեկությունը հաճախ տղամարդիկ են թաքցնում: 

 

Երրորդ տեղում նախկին ամուսնություններից երեխաներն են: Նրանց փորձում են թաքցնել երկու սեռերի ներկայացուցիչներն էլ: 

 

Չորրորդ տեղում հարազատների հետ կապված խնդիրներն են: Այս կետում առաջատարը կանայք են: Տղամարդիկ հազվադեպ են թաքցնում ազգականների կամ նախկին կանանց հետ կապված խնդիրները: 

 

Հինգերորդ տեղում աշխատանքի, այնուհետև՝ բնակարանի հետ կապված խնդիրներն են: 

 

Իսկ ահա, վեցերորդ տեղում ապագա ամուսինների կրոնական համոզմունքներն են:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.04.2013

Հարգելի Սեդա, բարև Ձեզ, թյուրիմածություն էր։ :)

seda

22.04.2013

6rd texn el toxnvel a kardacoxin lracnelu, interaktiv hodvac er ;)

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ