Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուսինները հիմնականում թելադրում են իրենց կանանց ինչ հագնել

Ամուսինները հիմնականում թելադրում են իրենց կանանց ինչ հագնել

Հարցված տղամարդկանց կեսից ավելին խոստովանել է, որ փորձում է պարբերաբար ազդել կնոջ կամ ընկերուհու հագուստի ընտրության վրա: Եվ դա ոչ այն պատճառով, որ այդպիսով նրանք ցանկանում են իշխել կանանց վրա կամ չեն վստահում նրանց ճաշակին։ Մեծամասնությունն ասել է, որ դա անում են, որ ուրիշ տղամարդիկ չնայեն իրենց կանանց: 

 

Սկզբում տղամարդկանց հարցրել են, թե արդյո՞ք նրանց դուր է գալիս զուգընկերուհու հագնվելու ոճը: 66 %-ը հայտարարել է, որ դուր է գալիս, իսկ 34 %-ն ասել է՝ այնքան էլ չէ: Երբ տղամարդկանց հարցրել են՝ արդյո՞ք նրանք փորձում են ազդել կանանց հագուստի ընտրության վրա, 51 %-ը դրական է պատասխանել:

 

Հարցվածների 71 %-ը նշել է, որ փորձում է ազդել ընկերուհու հագուստի ընտրության վրա, երբ վերջինս պատրաստվում է առանց իր ուղեկցության տանից դուրս գալ, 55 %-ը դա անում է միասին հյուր կամ ռեստորան գնալիս, 32 %-ը՝ երբ զուգընկերուհին աշխատանքի է գնում, 19 %-ը հայտարարել է, որ սիրում է իր կարծիքն արտահայտել այս կամ այն հագուստի վերաբերյալ, իսկ ահա 11 %-ը դիտողություններ է անում միայն հատուկ դեպքերում: 

 

Տղամարդկանց մեկ երրորդը խոստովանել է, որ այդպես է վարվում, որովհետև չի ցանկանում, որ ուրիշ տղամարդիկ նայեն իր կնոջը, 25 %-ն անկեղծորեն ցանկանում է, որ զուգընկերուհին լավ տեսք ունենա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ