Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Կանանց դժգոհությունը հարուցող տղամարդկանց 8 հիմնական թերությունները

Կանանց դժգոհությունը հարուցող տղամարդկանց 8 հիմնական թերությունները

Թերություններ ունեն ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Այժմ այն մասին, թե ինչն է ամենից շատ բարկացնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ուժեղ սեռի ներկայացուցիչների մեջ: 

 

Այսպես. տղամարդկանց հատկապես որ թերություններն են կանանց շրջանում դժգոհություններ հարուցում: 

 

1. Խնդիրներից խուսափելը

 

Երբեմն կանայք արդարացիորեն քննադատում են այն տղամարդկանց, ովքեր ունակ չեն լուծելու ծագած խնդիրը, հատկապես, եթե դրանք կենցաղային, փոքր բնույթի են: Երբեմն տղամարդը կարծես հեռանում է, ներփակվում իր մեջ: Կանանց թվում է, թե այդ պահին նա ուղղակի հեռանում է խնդիրներից՝ դրանք թողնելով իրենց ուսերին: 

 

Բայց հոգեբանական տեսանկյունից դա այդպես չէ: Տղամարդը պարզապես չի հեռանում խնդիրներից, այլ փորձում է դրանք լուծել ներքուստ: 

 

Կնոջ համար դա դժվար է հասկանալ, որովհետև երբ նրա կյանքում խնդիր է առաջանում, նա շտապում է այդ մասին բարձրաձայնել, որի ընթացքում կարծես խնդիրը ինքնաբերաբար է լուծվում: 

 

Տղամարդու մոտ որոշումը հասունանում է ներսում: Տղամարդուն ժամանակ է անհրաժեշտ՝ սառը դատելու և մտածելու համար: Պետք չէ իրադարձություններն արագացնել: 

 

2. Չիրականացված խոստումներ

 

Յուրաքանչյուր տղամարդ ներքուստ իրեն ցանկանում է գերհերոս զգալ, ով ունակ է հանուն սիրելիի սարեր շրջել: Հաճախ կանայք ուղղակի ստիպում են տղամարդկանց անհապաղ կատարել իրենց ցանկությունները, և եթե իրենց պահանջների դրական պատասխանը չեն ստանում, նյարդայնանում են: 

 

Ամենավատը, որը կարող է լինել տղամարդու հետ, թույլ, ոչ պիտանի համարվելն է այն կնոջ կողմից, ում համար նա կցանկանար մեծ հրաշագործ, փրկիչ և բարեգործ լինել: Միշտ բարձունքում լինելու այս մի փոքր մանկական ցանկությունը արագ խոստումներ է ծնում, այսինքն՝ ասում է այն, ինչ տվյալ պահին սպասում են իրենից: 

 

Միայն ուժեղ տղամարդը քաջություն ունի խոստովանելու, որ ինքը կախարդ չէ, որ շատ բաներ իր ուժերից վեր են: Այս մասին հիշելը կանանց համար նույնպես օգտակար է, քանի որ նրանք երբեմն իրենց տղամարդուց անհավանական բաներ են պահանջում: Ծանրութեթև արեք նրա ուժերը և մի ստիպեք նրան գերհերոսի դիմակը պահպանելու համար ստել: 

 

3.Սուտը

 

Երբեմն ավելի լավ է սուտ խոսել, քան ասել ճշմարտությունը: Իրենց ճշմարիտ խոսքերին կանանց անհավանական արձագանքին հանդիպած տղամարդիկ արդեն հասկացել են կանանց այդ տարօրինակ գիծը: Կանայք ցանկանում են լսել ոչ թե ճշմարիտ պատասխաններ, այլ իրենց հարմար, հաճելի բառեր: Կանայք երբեմն այնպիսի խորամանկ հարցեր են տալիս, որոնք արդեն իրենց մեջ պատասխաններ են պարունակում: Աստված մի արասցե, եթե այլ պատասխան լինի: 

 

Կանանց այս հատկությունը իմանալով՝ տղամարդիկ սովորել են լավ ստել: 

 

4. Անփութություն

 

Ընտանեկան շատ կոնֆլիկտներ առաջանում են տղամարդկանց անփութության պատճառով: Գուլպաներ, հագուստ, ամբողջ տնով մեկ թափված ծխախոտի մնացորդներ, բերանի, ոտքերի տհաճ հոտ, յուղոտ մազեր, չսափրած դեմք. այս ամենը տղամարդկանց մանրուք են թվում, սակայն կարող են կնոջ մոտ ընդմիշտ սպանել սեռական ցանկությունը: 

 

Շատերը կարծում են, որ տղամարդկանց անփութության պատճառը կանայք են՝ մայրերը, տատիկները, ովքեր իրենց որդիներին չեն սովորեցրել հետևել իրենց, մաքրել և լվացել են նրանց համար: Ահա և արդյունքը. տղամարդը մեծացել է, բայց դեռ երեխա է մնացել, ում հետևից պետք է ամեն ինչ հավաքել: 

 

Սակայն տղամարդկանց անփութության ևս մեկ պատճառ կա. նրանք այդպիսի մանրուքներով զբաղվելու ժամանակ չունեն: Նրանց ուղեղը ավելի հետաքրքիր և գլոբալ հարցերով է զբաղված: Օրինակ՝ համաշխարհային ճգնաժամ, քաղաքական իրավիճակ, դոլարի փոխարժեք և նոր աստղի բացահայտում: Նրանք կարող են ոտքից գլուխ մխրճվել իրենց աշխատանքի մեջ և չնկատել կամ ժամանակ չունենալ այլ բաների համար: Կանայք պետք է դա հաշվի առնեն: 

 

5. Զգացմունքային հարցերում անօգնական լինելը

 

Տղամարդիկ զգացմունքային ուժեղ լարվածության պահին չեն կարողանում սթափ դատել: Կանանց հոգեբանությունը ավելի ճկուն է, կինը կարողանում է արագ հարմարվել, իրավիճակը տարբեր կողմերից գնահատել և ներքուստ զգալ արարքների հետևանքները: 

 

Տղամարդկանց համար ավելի դժվար է: Սակայն դա չի նշանակում, թե նրանք զգալու ունակություն չունեն: Նրանց զգացմունքները երբեմն ավելի խորն են: Արտաքուստ դա կարող է նկատելի չլինել կամ արտահայտվել առաջին հայացքից կտրուկ գործողություններով: 

 

6. Լռակյացություն

 

Շատ կանայք բողոքում են տղամարդկանց ինքնամփոփ լինելուց: Պետք է հաշվի առնել, որ տղամարդկանց համար շփման պահանջը ավելի քիչ է, քան կանանց:

 

Երբեմն ծանր աշխատանքային օրվանից հետո տուն վերադառնալով՝ տղամարդը ցանկանում է ուղղակի լռել, իսկ կինը դա համարում է իր հետ չշփվելու ցանկություն: Դրանից բացի, տղամարդը կնոջը կարողանում է ուշադիր լսել միայն զրույցի առաջին 10-15 վայրկյանը՝ ոչ այն պատճառով, որ չի հարգում նրան, այլ որովհետև նրան ավելի շատ հետաքրքրում է զրույցի արդյունքը, ոչ թե շփման գործընթացը: 

 

7. Կոպտությունը

 

Սա տղամարդու թերություններից մեկն է, որը կարող է սպանել նույնիսկ ամենաանկեղծ հարաբերությունները: 

 

Անհրաժեշտ է տղամարդուն համոզել, որ երբ նա ուշադիր և քաղաքավարի է, ծիծաղելի տեսք չունի: Նա բացահայտում է կնոջը պաշտպանելու և նրա համար պայքարելու իր էությունը: Սակայն այստեղ ելքը մեկն է՝ քնքշությունը. կինը կարող է քննադատել տղամարդու կոպտությունը և թույլ չտալ, որ հարաբերությունները քայքայվեն պատասխան կոպիտ վերաբերմունքի պատճառով: Վերջիվերջո՝ տղամարդը կհասկանա, որ հենց կոպտությունն է նրան խանգարում երջանիկ և անկեղծ լինել: 

 

8. Եսասիրությունը և էգոցենտրիզմը

 

Եսասիրությունը գիտակցված երևույթ է, որը բխում է բնավորության բացասական գծերից: Եսասերը հստակ գիտակցում է ուրիշների դիրքորոշումը, կարծիքը և հետաքրքրությունները, սակայն սեփական շահի համար մտածված անտեսում է դրանք: Եսասերներից ավելի լավ է խուսափել: 

 

Սակայն ավելի շատ մեզ էգոցենտրիկներ են հանդիպում: Էգոցենտրիկը մեծ երեխա է, ով կենտրոնացած է իր և իր ներքին աշխարհի վրա: 

 

Հանդիպելով այնպիսի տեղեկատվության, որը չի համապատասխանում իր պատկերացումներին և նախկին փորձին, էգոցենտրիկը ուղղակի չի կարողանում այն ընկալել: Նա կոնֆլիկտի մեջ է մտնում դրա հետ և երբեմն անհամապատասխանության պատճառով շատ խորը տառապում է: 

 

Էգոցենտրիկը կարող է դառնալ տնային բռնակալ, խանդող, դժգոհող, իրադարձությունների զոհ, չընդունված տաղանդ և Նապոլեոն, եթե չսովորի աշխարհին տաբեր անկյուններով նայել: 

 

Կարելի է շատ երկար թվարկել տղամարդկանց թերությունները, սակայն կանայք չպետք է դրանք հայտնաբերելու նպատակ հետապնդեն, այլ պետք է տղամարդուն ընդունեն այնպիսին, ինչպիսին որ նա կա, և օգնեն նրան ավելի լավը դառնալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ