Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Գլխուղեղի սքանավորումը կարող է ցույց տալ՝ երկար կսիրե՞ն արդյոք զույգերը միմյանց

Գլխուղեղի սքանավորումը կարող է ցույց տալ՝ երկար կսիրե՞ն արդյոք զույգերը միմյանց

Գլխուղեղի սքանավորումը կարող է ցույց տալ՝ երկար կսիրե՞ն արդյոք զույգերը միմյանց: Նոր հետազոտության արդյունքները հայտնում է Daily Mail-ը:   

 

Գիտնականները ենթադրում են, որ կարելի է կանխատեսել, թե արդյոք տվյալ զույգը 3 տարի անց միասին կլինի՞: Այս մասին հայտնում է հոդվածագիր Էմիլի Դևիսը: 

 

«Փորձերի մասնակիցներին ցույց էին տալիս իրենց կողակիցների լուսանկարները ու խնդրում սքանավորման ժամանակ մտածել նրանց մասին»,- բացատրում է պարբերականը: 

 

«Երբ մասնակցի ուղեղը ցույց է տվել մեծ ակտիվություն՝ պոչավոր կորիզի հատվածում, որը պատասխանատու է արտաքին գեղեցկության էմոցիոնալ ռեակցիայի համար, բայց պակաս ակտիվություն՝ օրբիտոֆրոնտալ կեղևում, որը կապված է քննադատական մտածողության համար, ապա այդ հարաբերություններն ունեն շարունակականության միտում»,- ուսումնասիրության դետալները ներկայացնում է Daily Mail-ը: 

 

Նյու Յորքի Սթոնի համալսարանի հոգեբան, պրոֆեսոր Արթուր Արոնի խոսքով՝ եթե ուժեղ զգացմունքը համադրվում է զգացմունքները ղեկավարելու, զուգընկերոջը դրական լույսի ներքո տեսնելու կարողության ու կոնֆլիկտները լուծելու հետ, ապա նման մարդու հետ հարաբերությունները շարունակելը իրականում արդյունավետ է:

 

Այդ հետազոտությունը կարող է մարդկանց օգնել լուծելու հարաբերություններում առկա խնդիրները՝ եզրակացնում է հոգեբանը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ