ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ինչպես դրդել նրան լուրջ հարաբերությունների. կանանց հանրագիտարանից
Դու հանդիպել ես այն միակին, ում հետ ուզում ես կյանքդ կապել, բայց… Հաճախ պատահում է, երբ մենք ժամանակից առաջ ենք ընկնում, մտովի պատկերացնում մեր ապագան, ամեն ինչ կառուցում, իսկ նա անգամ չի էլ մտածում լուրջ հարաբերությունների մասին: Այստեղ պետք է զգույշ գործել, որպեսզի հակառակ ազդեցությունը չստանանք` փորձելով ստիպել նրան լրջացնել հարաբերությունները: Երբ նա զգա, որ դու ճնշում ես իրեն քո պահանջներով, հավատա՝ դու կկորցնես անգամ այն փոքրիկ տեղը նրա կյանքում, որն ունեիր մինչև այդ: Մի քանի խորհուրդ LN-ից այն լեդիներին, որոնք կանգնած են հարաբերությունները լրջացնելու խնդրի առաջ…
Եղիր ինքնաբավ: Եթե դու հիմա տառապում ես ու մտածում, որ եթե ընկեր ունենայիր, ամեն ինչ այլ կերպ կլիներ, ապա պետք է պայքարել այս մտքերի դեմ: Շատ քչերն են սիրահարվում այնպիսի աղջիկների, ովքեր ճահիճ են ստեղծել իրենց շուրջը: Եթե դու անկեղծորեն վայելում ես կյանքդ անգամ առանց տղամարդու, ապա հեշտությամբ կգտնես քո կեսին:
Դարձրեք ձեր կյանքը հետաքրքիր, շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք:
Ինքնավստահ եղիր: Ոչ ոք քեզ գեղեցիկ ու գրավիչ չի համարի, եթե դու ինքդ այդպես չկարծես: Պետք չէ մտատանջվել՝ արդյոք նրան դուր կգա քո վարած կյանքը, քո շրջապատը, թե ոչ: Միշտ մտածիր, որ դու իսկական պարգև ես անգամ հերոսի համար:
Էլեգանտ, գեղեցիկ, բայց բնական: Կատարված հարցումների մեծ մասը ցույց են տալիս, որ տղամարդկանց 67-80%-ը սիրում են հասարակ աղջիկների՝ սովորական, առօրեական կերպարում: Եվ միայն չնչին տոկոսն է պատասխանել, որ կնախընտրեր սեքսուալ, աչքի ընկնող աղջիկների: Այստեղից պետք է հետևություն անել: Պետք է մի կողմ դնել վուլգար, չափից դուրս աչք ծակող, շատ բաց հագուստը և վառ դիմահարդարումը:
Եթե դուք զույգ չեք, ուրեմն դու ազատ ես: Թող կոպիտ չհնչի, բայց հանդիպումը շոփինգի պես բան է, որտեղ յուրաքանչյուրը ցուցադրում է իր «ապրանքը»: Դու ազատորեն կարող ես մի քանի անգամ շոփինգի գնալ, մինչև գտնես քո ուզածը:
Կինը պետք է մի փոքր առեղծված ունենա իր մեջ: Հոգեբանները միշտ էլ պնդել են, որ անկեղծանալ տղամարդու հետ մինչև վերջ չի կարելի: Մի բացեք ձեր բոլոր խաղաքարտերը: Թող միշտ ինչ-որ բան նրա համար հանելուկ մնա: Անգամ եթե ամուսնացած եք, թույլ տվեք նրան օր օրի նորանոր բաներ հայտնաբերել ձեր մեջ:
Հին օրենքը մինչ օրս աշխատում է: Ամենակայուն սիրային հարաբերությունները ծագում են հարազատ հոգիների միջև: Հիանալի կլինի, եթե ձեր հարաբերությունները սկսվեն հասարակ ընկերությունից: Հետաձգեք սեքսը, որքան հնարավոր է. սկզբում հասկացեք իրար հոգով: Համոզվիր, որ նա այն միակն է, ում հետ կարող ես ամբողջ կյանքդ ապրել և չհոգնել: Իսկ դրա համար նախընտրելի է ընկերություն անել նրա հետ նախքան հարաբերություններ սկսելը:
Ամենուրեք տես դրականը: Հերիք է դժգոհես ճակատագրից, անհաջողություններից. դու միայն բարդացնում ես կյանքդ: Մի տրտնջա, դու ամեն ինչ կարող ես փոխել: Եթե դու ինքդ քեզ քննադատաբար ես մոտենում, ցածրացնում ինքնագնահատականդ, ապա նույնը սպասիր նաև շրջապատից: Եվ արդյունքում իսկապես կառաջանա խնդիր դժգոհելու, ամեն ինչից հիասթափվելու: Վերակառուցիր կյանքդ՝ սկսելով քեզնից: Եթե կարծում ես, որ արժանի ես սիրո, ապա վաղ թե ուշ գտնելու ես այն իսկական սերը, որին երկար ժամանակ սպասում ես: Երբեք ուշ չէ, այլ հակառակը` ճիշտ ժամանակն է:
15.01.2013 Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
31.10.2016
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
11.10.2016
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
05.09.2016
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
15.08.2016
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
31.05.2016
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
04.05.2016
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
02.05.2016
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
13.04.2016
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
22.03.2016
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
21.03.2016
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
09.03.2016
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
23.02.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYf5XVLz' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ