Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Նախաամուսնական սեքսոլոգիական հետազոտությունն անհրաժեշտություն է

Նախաամուսնական սեքսոլոգիական հետազոտությունն անհրաժեշտություն է

Հուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալն ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից:

 

Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև օրգանական և բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին, սերմնահեղուկի հետազոտությանը: Նաև օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները և բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ,- ասում է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը:- Սեքսոլոգիական հետազոտության ժամանակ կարող ենք պարզել, թե զույգերից յուրաքանչյուրն ինչպիսի սեռական հնարավորություններ, սպասումներ, զգացումներ ունի: Կինն ունենում է որոշ սեքսոլոգիական թույլատրության շրջանակներ, որոնց մասին ամուսինն առանց հետազոտության գուցե չիմանա, բայց որոշ ժամանակ հետո դրա մասին խոսում են, ինչը բախումների և կոնֆլիկտային իրավիճակների պատճառ է դառնում: Գոյություն ունի նաև սեռական կոնստիտուցիայի գաղափար, ինչը վերաբերում է սեռական ակտիվությանը՝ թույլ, միջին, ուժեղ: Ուստի հետագա ամուր և ներդաշնակ սեքսուալ հարաբերությունների համար շատ կարևոր է մասնագետի կողմից սեռական կոնստիտւցիայի, սեքսուալության լիմիտի սահմանների, նյարդային համակարգի տիպի, անձի տիպի գնահատումը'',- հավելում է մասնագետը:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ